Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին


Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Սիրելի՛ Հովհաննես,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո  մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:  Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:  Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝  քո Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին

A Letter To Hovhannes Toumanyan  From Komitas

Dear Hovhannes, you didn’t  come to  Etchmiadzin, you were afraid of a mosquito: how can a man be afraid of a tiny creature?

I could settle you in such a place that even the mosquito ‘s  brother with his nestlings could not enter.

I have nothing to say, do you want to go to Dilijan?  Great. Dont worry about the piano. The aim of our coming  will be to  complete the poem with actors and  songs. In a word we are going to compose the libretto.

And the other things, musical things, I’ll compose myself in Etchmiadzin,  there I have all  the conveniences in my room .

I will tell about my plans, when we meet. it’s very difficult to write  about music.  I am still busy till the end of the month,  and I have urgent things to do for the European newspapers. Then I am partially free. I have made up my mind to spend this summer in Edchmiadzin,  but I’ll come to Dilijan for ten days to complete «Anush».

My lovely greetings to Princess Tumanyan, your kids, Don’t forget.

With kisses your Komitas

June 8 1908

Թողնել մեկնաբանություն