Փոքրիկ ջրահարսը


Թարգմանությունը Մարիամ Հովհաննիսյանի
հուներենից-հայերեն

Օվկիանոսի խորքերում,ավազի վրա գտնվում էր ծովի պալատը: Նրա պատերը խխունջներից էին,իսկ հատակը ամբողջովին պատված էր փոքրիկ սպիտակ խխունջներով: Նավերից թափված գանձեր,արձաններ,ոսկեղեն և մի մեծ արկղ լցված զարդարանքներ,որոնցով պետք է զարդարեյին պալատի սրահները: Այնտեղ ապրում է պալատի թագավորը, նրա ծեր մայրիկի հետ և նրա աղջիկների հետ` վեց գեղեցկուհի ջրահարսների հետ:

Այդ օրը արքայադստրերը խնջույք էին պատրաստում նրանց մեծ քույրիկի համար, նա դառնում էր տասնհինգ տարեկան: Երբ հասնում էին այդ տարիքին իրավունք ունեյին բարձրանալ ծովի մակերես և ծանոթանալ մարդկային աշխարհին: Ամենափոքր քույրը` Աստրինը, նախանձում էր.

-Ախ,ինչու ես մեծ չեմ,որպեսզի գնայի և ծանոթանայի մարդկային աշխարհին: Նա սկսեց երգել և նրա երգը տարածվեց ամբողջ պալատով: Տարիներ անց Աստրինի համար էլ այդ օրը եկավ: Երբ նա իր սիրունիկ գլուխը ջրից դուրս հանեց,մի նավ տեսավ, որը գտնվում էր նրանից բավականին հեռու: Զարմացած մոտենում էր որպեսզի տեսնի.

-Ինչ- որ տոն են նշում, մտածեց Աստրինը:

-Տեսնես ով է այս գեղեցիկ տղան, մտածում էր Աստրինը,նայելով մի գեղեցիկ տղայի, որ կանգնած էր նավի վրա:

Միանգամից մթնեց և շատ ուժեղ քամի սկսվեց: Քամին այնքան ուժեղ էր ,որ նավը շրջվեց և փոքրիկ ջրահարսը գտնվեց գեղեցիկ տղայի կողքին ով խեղդվում էր: Նա տղայի գլուխը ջրից հանեց և նրան տարավ դեպի ափը: Նրա համար գեղեցիկ երգ երգեց և համբուրելով նրան հեռացավ: Մտավ ջուրը, բայց հեռվից հետևում էր որպեսզի օգնության գան: Իսկապես, մի աղջիկ տեսավ և վազքով եկավ նրան օգնելու: Ջրահարսը տխրել էր և գնաց իր սենյակում փակվեց: Նրա ուղեղից այդ տղան դուրս չէր գալիս և անընդհատ դուրս էր նայում. կարող է նրան նորից տեսնի: Նա գաղտնիքը ասեց իր քույրերին և տատիկին և նրանք որոշեցին օգնել նրան: Կարողացան իմանալ, որ այդ տղայի անունը Պարտնիս է և որ նա արքայազն է: Նա տատիկին ասաց, որ սիրում էր արքայազնին և  ուզում է նրա հետ ապրել:

-Իմ փոքրիկ աղջիկ, դու ջրահարս ես, իսկ նա մարդ և երբեք չի կարող այստեղ ապրել, մոռացիր նրան, -ասաց տատիկը:

Բայց տատիկը լավ գիտեր, որ չի կարող մոռանալ:

Ջրահարսը գնաց ծովի կախարդի մոտ:

-Բարի գալուստ փոքրիկ արքայադուստր,-ասաց կախարդը կոշտ ձայնով: Ին՞չ էս ուզում ինձանից

-Ուզում եմ մարդ դառնալ,հնարավո՞ր է:

-Դու, մարդ, ախր դու մի չքնաղ ջրահարս ես : Իհարկե կլինի, բայց դու շատ թանկ կվճարես դրա համար:

-Կանեմ ինչ-որ պետք է, -ասաց Աստրինը:

-Ուրեմն լսի, իմ կախարդական հյութով ես քեզ մարդ կդարձնեմ, բայց որպես փոխհատուցում քո ձայնը կվերցնեմ: Եթե երրորդ օրը մայրամուտին արքայազնը իր սերը չհայտնի քո նկատմամբ, դու կկորչես ծովում և փրփուր կդառնաս, իսկ ես քո ձայնը ընդմիշտ կպահեմ: Իսկ եթե խոստովանի, քո ձայնը կվերադառնա քեզ մոտ ինչպես նաև նրա սերը:

Աստրինը միանգամից համաձայնվեց: Հյութը վերցրեց և գնաց վախեցած` կախարդի սարսափելի ձայնից: Աստրինը գնաց արքայազնի պալատ և խմեց հյութը: Անտանելի ցավ զգաց պոչի հատվածում և ուշաթափվեց:

<<Վերջապես արթնացավ>>, ինչ գեղեցիկ է, և ինչ գեղեցիկ աչքեր ունի: Բոլորը նայում էին Աստրինին և այդ բոլոր հայացքներից նա գտավ իր արքայազնին: Նրա պոչը այլևս չկար, դրա տեղը երկու նիհար ոտքեր էին:

-Անունդ ինչ է, -հարցրեց նրան, բայց Աստրինը աչքերով նրան հասկացրեց որ չի կարող խոսել: Պարտնին տխրեց, բայց քիչ անց նրանք արդեն լավ ընկերներ էին դարձել:

Շուտ անցան երեք օրը և երրորդ օրվա երեկոյան արքայազն տոնախմբություն էր կազմակերպել նավի վրա: Նրանք զվարճանում էին և արքայազնը անկեղծացավ Աստրինի հետ:

-Աստրին գիտես, քիչ հետո մի արքայադուստր է գալու: Հայրիկիս խոստացել եմ, որ ամուսնանալու եմ նրա հետ, թեև իմ սիրտը միշտ կբաբախի այն աղջկա համար, ով շատ գեղեցիկ ձայն ուներ և ով ինձ փրկեց որ չխեղդվեմ: Աստրինը լաց էր լինում իր կյանքի համար, որը վերջանում էր: Երեկոյան այն նավը, որը արքայադստերն էր բերում, եկավ և կանգնեց այդտեղ: Արքայազն նայեց և ճանաչեց աղջկան , ով օգնել էր նրան որպեսզի չխեղդվի: Բայց փոքրիկ ջրահարսը նայեց ինչպես է արևը մայր մտնում և թե ինչպես է նրա սիրելին ամուսնանում այլ կնոջ հետ: Փոքրիկ ջրահարսը հուսահատված ծովին էր նայում: Եվ նա հանկարձ տեսավ նրա քույրերին, որ կանչում էին նրան:

-Աստրին եկել ենք որպեսզի քեզ փրկենք, մեր ոսկե մազերը նվիրեցինք կախարդին և նա մեզ տվեց այս դանակը: Սպանիր արքայազնին, որպեսզի կախարդանքը վերանա և դու նորից ջրահարս դառնաս:

Աստրինը վերցրեց դանակը:Նա երբեք չէր կարողանա սպանել իր սիրած էակին:Դանակը նետեց ծովը և նայելով մայր մտնող արևին, որը կարմիր էր ներկել երկինքը , տխուր ասաց.

_Պառնտիս, դու երբեք չես իմանա որքան եմ քեզ սիրել, ոչ էլ կիմանաս որ ես եմ քեզ փրկել որպեսզի չխեղդվես: Երջանիկ եղիր նույնիսկ եթե ես պետք է մեռնեմ: Եվ բարձրանալով տախտակամածի վրա ` ջուրը նետվեց: Ալիքներին հպվելուն պես դարձավ փրփուռ, այն պահին երբ արևը մայր էր մտնում: Արքայազն ու նրա կինը փնտրում էին նրան, սակայն փոքրիկ ջրահարսը մեկընդմիշտ անհետացավ ծովում:

Թողնել մեկնաբանություն