Հաշվետվություններ

Հունվար ամսվա հաշվետվություն

Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս ներկայացնում եմ  իմ` Հունվար ամսվա հաշվետվությունը:

Այս ամիսը հետաքրիր անցավ:Ամեն առավոտ գալիս էինք տողանի երգում,պարում,շնորհավորում տարեդարձները: Մի խոսքով լավ ժամանակ էինք անցացնում և գնում դասարան:Մայրենիի ուսուցչուհին հանձնարարել էր որպեսզի Դիջիտեքի համար նյութ պատրաստենք:Մեր դասարանի տղանները արդեն պատրաստել են իրենց նյութը,մնում է միայն վերջաբանը որոշեն, և նյութը արդեն պատրաստ կլինի:Մենք էլ ենք աղջիկներով նյութ պատրաստում,վաղը կայքում կտեղադրենք:Մայրենիից նաև գրավոր աշխատանքներ ենք գրել:Անգլերենից էլ ենք գրավոր գրել և նոր դասեր ենք անցել:Մաթեմատիկայից մի քիչ բարդ դասեր ենք անցել,գրավոր էլ ենք գրել ,բայց ես  հիվանդության պատճառով բացակայել եմ:Այս տարի մենք նոր առարկա ենք անցնում `գծագրություն,շատ հետաքրքիր դաս է, մենք հետաքրքիր բաներ ենք գծում, նաև նոր ծրագրով ենք աշխատում:Ընտրության գործունեությունից մենք երգեր ենք սովորել, որոնք ամսի 10-ին ներկայացնելու ենք:Գրականությունից նոր բանաստեղծություններ ենք սովորել և վերլուծել:Աշխարհագրությունից նոր և հետաքրքիր դասեր ենք անցել:Պատմությունից հետաքրիր ֆիլմեր ենք դիտել և շատ բաներ ենք սովորել:Նույնը հասարակագիտությունից,շատ հետաքրքիր դասեր ենք սովորել ,որոնք ապագայում հաստատ մեզ պետք կգան:Երգից էլ ենք գրավոր գրել որն իմ կարծիքով շատ հեշտ էր,նաև նոր երգեր ենք սովորել:Արվեստից 17-րդ դարի արվեստը ուսումնասիրելուց հետո մենք անցնելու ենք 18-րդ դարի արվեստը:Ինձ թվում է,  որ 18-րդ դարի արվեստն էլ հետաքրքիր կլինի և մենք նոր նկարիչների կյանքի հետ կծանոթանանք:Հուսով եմ փետրվար ամիսն էլ այսքան լավ և հետաքրքիր կանցնի:

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ավարտին մոտեցավ նոր սկսված և արդեն վերջացած ապրիլ ամիսը: Այն այնքան արագ վերջացավ:Այս ամիսը շատ հետաքրքիր անցավ:Մենք շատ նոր դասեր ենք անցել:Ճիշտ է ոմանք բարդ էին,բայց մեր հիանալի ուսուցիչները մեզ այպես բացատրեցին…Լավ անցնեմ բուն նյութին,այս ամիս մենք կենսաբանության գիրքը ավարտեցինք,իսկ այժմ մենք ամեն դասին նյութեր ենք պատրաստում և ներկայացնում,նաև կրկնում ենք:Օրինակ`գրականությունից կարդացել ենք Վիլյամ Սարոյանի <<Իմ սիրտը լեռներում է>> պատմվածքը:Նաև մի ֆիլմ ենք դիտել ընկեր Հասմիկի հետ միասին,այդ ֆիլմը թվերի մոլորակի մասին էր,որ բոլոր թվերը ինչ-որ թիվ ունեյին,իսկ մի մարդուկ թիվ չուներ նա 0 էր և բոլորը նրան ծաղրում էին և նրա հետ չէին շփվում:Այն շատ հետաքրաքիր էր:Մայրենիից շատ նոր դասեր ենք անցել,օրինակ`դերբայական դարձվածք,համակատար դերբայ,կոչական թեմա և մեր վերջին դասն է <<Երկխոսությունը>>:Հայոց պատմությունից նույնպես հետաքրքիր դասեր ենք անցել օրինակ`Արևմտահայության ինքնապաշտպանական մարտերը,տեղաշարժեր գյուղատնտեսության մեջ,Ցարիզմի գաղութային քաղաքականությունը,Արևմտյան Հայստանը XX դարի սկզբին,Երիտթուրքական հեղաշրջումը և  արևմտահայությունը,Հայկական հարցը 1912-1914թթ.:Իսկ հիմա անցնենք իմ ամենասիրելի առարկային Հասարակագիտությանը,հասարակագիտությունից ընկեր Վահրամի հետ միասին անցել ենք`Հակամարտություններ դասը և ինչպես դրանք լուծել նաև անցել ենք մեծ և փոքր խմբեր դասը:Աշխարհագրությունից նույնպես նոր դասեր ենք անցել:Նաև նյութեր ենք պատրաստել և ներկայացրել:Իսկ նոր դարերից`Ազգային նոր պետությունները Եվրոպայում(Գերմանիա,Իտալիա),Ազգային նոր պետությունները Եվրոպայում (Բալկանյան Թերակղզի):Ազգային հիմնախնդիրը բազմազգ տերություններում(Ավստրիա և Ռուսաստան) և մեր վերջին դասն է Արևելյան հասարակությունների արդիականացման փորձերը(Օսմանյան տերություն և Իրան):Անգլերենից նույնպես շատ հետաքրքիր դասեր ենք անցել:Մաթեմատիկայից նույնպես:Քիմիայից շատ հետաքրքիր փորձեր ենք կատարել նաև գրավոր աշխատանք ենք գրել:Այս ամիսը նաև գնացել ենք ճամփորդություն դեպի Բջնի,շատ հետաքրքիր անցավ,մենք տիկին Մարիին այնքան հարցեր տվեցինք…

Այս ամիս շատ հետաքրքիր անցավ շաաաաաաաատ:Եվ այսքանով կսահմանափակեմ իմ Ապրիլ ամսվա հաշվետվությունը:

Մարտ ամսվա հաշվետվություն

Այս ամիսը նույնպես հետաքրիր անցավ մայրենիից անցել ենք նոր դասեր`Տեղի պարագա,Ժամանակի պարագա,Նպատակի պարագա և այլն:Ֆիզիկայից շատ գործնական աշխատանքներ ենք անցել,փորձեր ենք արել,նոր դասեր ենք անցել,Մեխանիկական էներգիայի պահպանման օրենքի ուսումնասիրումը,Ներքին եներգիայի փոփոխման եղանակները,Տատանողական շարծումը և այլն:Հանրահաշվից նույնպես նոր դասեր ենք անցել որոնք շատ հեշտ են օրինակ`Կորդինատային հարթություն,Բազմանդամներ և այլն:Անգլերենից անցել ենք <<passive voice>> դասը որը շատ երկար ուսումնասիրել ենք:Կենսաբանությունից անցել ենք շատ հետաքրքիր դասեր`Վերարտադրողական համակարգի օրգանները,Բեղնավորում,ներարգանդային և հետսաղմնային զարգացում,Վնասակար գործոնների ազդեցությունը մարդու զարգացման վրա և այլն:Նոր դարերից անցել ենք `Կրթություն և գիտություն,Հումանիտար գիտությունը և գեղարվեստական մշակույթը և այլն:Հասարակագիտությունից նյութ ենք պատրաստել <<Հայկական սերիալները>> կրթում են թե ոչ և բաժանվել ենք  2 խմբի և բանավիճել ենք:Երկրաչափությունից անցել ենք Ներգծյալ և արտագծյալ շրջաններ,արտագծյալ շրջանագիծ,կետերի երկրաչափական տեղը,պատկերացում ելիպսի մասին և այլն:Այսքանով սահմանափակեմ այս ամիսը:

Տարեկան հաշվետվություն

Թողնել մեկնաբանություն