Դիպլոմային Աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 4- րդ կուրս

Մարիամ Հովհաննիսյան Բենյամինի

Գործավարության էթիկետ

Թարգմանչուհի — գործավարուհի

Անահիտ Մելքոնյան

Երևան 2017

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Պետական և ոչ պետական, առևտրային և ոչ առևտրային, մեծ և փոքր ցանկացած կազմակերպության գործունեությունն առանց փաստաթղթավորման հնարավոր չէ արդյունավետ կազմակերպել: Տարբեր կարևորության և ծավալի փաստաթղթերի կազմումը, ըստ նշանակության դրանց օգտագործումն ու տարբեր ժամկետներով պահպանումը բարձրացնում են կառավարչական աշխատանքի որակը, ապահովում կազմակերպությունների արդյունավետ գործունեության իրավական և տեղեկատվական նախադրյալների ստեղծումը:
Գրագետ և ճիշտ կազմված փաստաթուղթը բարձր է գնահատվում ինչպես կառավարչական պրակտիկայում, այնպես էլ գործարար աշխարհում: Անկախ գործավարության վարման տեխնիկական միջոցներից՝ փաստաթուղթը պետք է ձևակերպվի սահմանված կանոնների համաձայն: Մշակված են մի շարք հրահանգներ, մեթոդական չափորոշիչ ցուցումներ, որոնք լայն ճանաչում և գործավարական կիրառություն են ստացել:

Բազմաթիվ կազմակերպությունների ղեկավարներ և գործավարության պատասխանատու աշխատողներ, ցավոք, ծանոթ չեն գործավարության տարրական կանոններին: Գործավարության կազմակերպման տարրական սկզբունքներին պետք է ծանոթ լինեն երկրի բոլոր քաղաքացիները. դրանք անհրաժեշտ են փաստաթղթերի բոլոր տեսակների կազմման համար:

Գործավարության ճիշտ դրվածքը հանրապետության պետական արխիվները Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերով անկորուստ համալրելու գրավականն է:

Խորհրդային ժամանակաշրջանում, հատկապես 1970-1980-ական թվականներին, գործավարությունը զգալի զարգացում ապրեց: Մշակվեցին գործավարության միասնական պետական համակարգ, փաստաթղթերի վերաբերյալ պետական ստանդարտներ, փաստաթղթերի միօրինականացված համակարգեր և այլն: Մինչև մեր օրերը գործավարությունը անընդհատ փոփոխվել ու կատարելագործվել է՝ հարմարվելով տվյալ ժամանակաշրջանում գործող կարևոր օրենքներին: Մեր երկրում գործավարության հիմքը դրվել է ցարական իշխանության տարիներին և կատարելագործվել խորհրդային իշխանության տարիներին ու մասնակի փոփոխություններով կիրառվում է հիմա:

Գործավարությունը գործունեության բնագավառ է, որն ապահովում է պետական կառավարման մարմիններում /նախարարություններում և գերատեսչություններում/ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և այլ կազմակերպություններում փաստաթղթավորումը, փաստաթղթավորման և փաստաթղթերի մասին տեսական և գործնական ծանոթացումը, պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը:

Կազմակերպությունն ունի որոշակի կառուցվածք, ներքին կապեր, որոնք ի հայտ են գալիս ղեկավարության և կառուցվածքային ստորաբաժանումների /առանձին կատարողների/ միջև փոխադարձ կապի տեսքով և արտաքին կապեր՝ իշխանության մարմինների և գործարար շրջանակների հետ:

Գործավարությունը կառավարման ապարատի այն գործունեությունն է, որն սկսվում է փաստաթուղթը ստեղծելու պահից, ներառում այդ փաստաթղթերի հետ անհրաժեշտ աշխատանքները և ավարտվում կազմակերպության արխիվ հանձնելու համար դրանց նախապատրաստմամբ:

Գործավարության կարգը սահմանվում է օրինակելի, տիպային և անհատական հրահանգներով:

Յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է փաստաթղթավորել իր գործունեությունը: Կառավարման ապարատի փաստաթղթային ապահովումը պահանջում է ստեղծել կառավարչական փաստաթղթերի մի շարք տեսակներ, առանց որոնց հնարավոր չէ լուծել պլանավորման, ֆինանսավորման, վարկավորման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, օպերատիվ կառավարման, կադրերով ապահովման հետ կապված հարցերը:

 Փաստաթղթերի ճիշտ կազմումից և ձևավորումից մեծ չափով կախված է կառավարչական որոշումների որակը: Կազմակերպության աշխատանքի ստուգման ժամանակ առաջին հերթին ուսումնասիրվում են այն փաստաթղթերը, որոնցում ամրագրվում են տվյալ կազմակերպության գործունեության առանձին կողմերը:

Փաստաթղթերի հետ աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ-ում գործող չափորոշիչ փաստաթղթերով, պետական ստանդարտներով, որոնք հնարավորություն կընձեռեն խուսափել նույն գործընթացների վերաբերյալ տարբեր մոտեցումներից և միօրինակություն կմտցնեն կառավարման ապարատի փաստաթղթային ապահովման հարցերում:

Մեր երկրում գործավարության ասպարեզում բարձրագույն իրավական նշանակություն ունեն ՀՀ սահմանադրությունը և ՀՀ օրենքները:
 

ԽՈՍՔԻ ԷԹԻԿԵՏ

Զրույց

Զրույցի և երկխոսության մասին գրել են դեռևս անտիկ մտածողները: Հին հույն փիլիսոփա Սոկրատեսը մ. թ. ա. 5-րդ դարում ասել է. «Աշխատիր խոսել հետևյալ դեպքերում, երբ ասելիքդ պարզ է քեզ համար և երբ ինչ-որ բան ավելի անհրաժեշտ է, քան լռելը»:

Առաջին հայացքից թվում է, թե զրուցելը շատ պարզ բան է: Սակայն, զրույց վարելը, ըստ էության, յուրօրինակ արվեստ է և պահանջում է

զրույցի թեմային առնչվող գիտելիքների տիրապետում,
խոսելաոճ
լռելու և զրուցակցին լսելու կարողություն:

Հաճելի զրուցակիցն, անկասկած, հարգանք է վայելում շրջապատում, միշտ ցանկալի հյուր է, նրա առջև «բացվում են բոլոր դռները»:

Զրույցը արվեստ է: Զրույցի հաջողությունը հաճախ կախված է առաջին տպավորությունից: Զրուցակիցն ընկալում է մեզ, երբ մենք հայտնվում ենք դռան շեմին: Առաջին տպավորությունը շատ կարևոր է,  աոաջին անբարենպաստ տպավորությունը հետո շատ դժվար է փոխել: Երբ մարդը որոշակի կարծիք է կազմում, նախընտրում է անտեսել կամ մերժել ցանկացած նոր ինֆորմացիա, որը հակասում է իր սկզբնական եզրակացությանը: Գործնական հաղորդակցությունում զոյություն ունի հոգեբանական մի երևույթ, որն անվանում են «եզրային գործոն»: Այդ ֆենոմենի էությունն այն է, որ ամենից լավ հիշվում է զրույցի առաջին և վերջին նախադասությունը:

Հաղորդակցության կարողություն

Ցանկացած հաղորդակցություն իրենից տեղեկատվության փոխանցման և ընդունման գործընթաց է: Արդյունավետ հաղորդակցվել նշանակում է ճանաչել մարդկանց, զնահատել նրանց հնարավորությունները և դրա հիման վրա նրանց հետ փոխհարաբերություններ կառուցել: Շրջապատի, այդ թվում գործընկերների, հաճախորդների, ղեկավարության հետ գրագետ և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները աշխատանքում հաջողության հասնելու ամենակարևոր գործոնն է:

 

Խոսքային վարվելակերպ

Գոյություն ունեն խոսքային վարվելաձևի բազմաթիվ նորմեր, որոնք անհրաժեշտ է պահպանել ինչպես ընկերական, այնպես էլ պաշտոնական կամ գործնական զրույցի ընթացքում:

Զրուցակցին ուշադիր
Նախ և առաջ շատ կարևոր է զարգացնել զրուցակցին  լսելու ունակությունը: Ուշա­դիր լսելով զրուցակցին՝ մարդը ցույց է տափս, որ իրեն հետաքրքրում է զրույցի թեման։

Ունկնդրելիս նայել զրուցակցին
Ունկնդրելիս չի կարելի հայացքը մի կետի հառել կամ էլ կողմնակի բաներով զբաղվել (խաղալ գրիչի հետ, լրագիր թերթել): Պետք է նայել զրուցակցին, արձագանքել նրա խոսքին, ժամանակ առ ժամանակ գլխով անել, ստացած տպավորություններն արտահայտել հայացքի ն դիմախաղի միջոցով, հարցեր տալ, պատասխանել:
Զրույցի ընթացքում չընդհատել զրուցակցին
Անքաղաքավարի է զրույցի ընթացքում ընդհատել զրուցակցին, երբ նա միտքը դեռ չի ավարտել: Եթե ցանկանում ենք միջամտել որևէ խոսքով կամ ավելացնել ինչ-որ բան, պետք է թույլատվություն խնդրել. «Ներողություն, կարո՞ղ եմ ավելացնել», «Ներեցեք, որ
ընդհատում եմ» և այլն։

Եթե զրույցի ընթացքում ինչ-որ բան լավ չենք լսել, կարելի է քաղաքավարի հարցնել. «Ներեցե՛ք, ես լավ չլսեցի», «Ներեցե՛ք, չէի՞ք կրկնի»:
Խուսափել վիրավորական արտահայտություններից
Զրուցելու ընթացքում պետք է խուսափել վիրավորական արտահայտություններից, օրինակ՝ «Ինչ հիմար միտք է», «Ապուշություն է», «Չե՞ս հասկանում», կտրուկ դատողություններից և գնահատականներից:ընդհանուր քննարկումների ժամանակ չխոսել մյուսների համար անհասկանալի լեզվով
Եթե բոլոր ներկաները խոսում են մի լեզվով, անքաղաքավարի է մեկնումեկի հետ այլ լեզվով խոսելը: Եթե հավաքվածների մեջ կա որևէ մեկը, որը չի տիրապետում խոսողի լեզվին, անպայման պետք է նրա համար թարգմանել խոսակցությունը:

Ուրիշների ներկայությամբ չի կարելի փսփսալ
Ուրիշների ներկայությամբ չի կարելի փսփսալ, պետք է աննկատելի առանձնանալ:
Զրուցող մարդուն չի կարելի ընդհատել, շեղել ուշադրությունը

Երբ մեկը զբաղված է կամ խոսում է ուրիշի հետ, նրա ուշադրությունը կարելի շեղել միայն հազվագյուտ դեպքերում:

Զրույցին միացող նոր մարդուն ծանոթացրեք զրույցի թեմային կամ փոխեք թեման

Երբ երկու զրուցակիցների մոտենում է որևէ մեկը, նրան հարկ է իրազեկ դարձնել խոսակցության նյութին, որ վերջինս նույնպես կարողանա մասնակցել զրույցին: Եթե չենք ցանկանում, որ նա լսի ձեր խոսակցությունը, չպետք է անմիջապես լռել, այլ ուղղակի փոխել զրույցի թեման:

Սեփական կարծիքը պաշտպանելը վեճի առիթ չի կարող լինել

Զրույցի ընթացքում սեփական կարծիքը պաշտպանելիս հարկ չկա թեժ վիճաբանություն սկսել: Երիտասարդը չպետք է վիճի տարեցի հետ նույնիսկ այն դեպքում, երբ տարեցը սխալվում է: Նման դեոլքում ուղղակի պետք է վեճը դադարեցնել և փոխել զրույցի նյութը:

Գործնական բանավեճը վեճ չպետք է դառնա

Իհարկե, աշխատանքին առնչվող բանավեճեր կարելի է ունենալ ցանկացած տարիքի մարդկանց հետ, սակայն այդպիսի իրադրություններում ես հարկ է պահպանել չափի զզացումը:

Զրույցի թեման
 
Զրույցի թեման ընտրելիս հաշվի աոնել զրուցակցի աշխարհայացքը, նախասիրությունները

Զրույցի նյութն ընտրելիս հարկավոր է հաշվի աոնել զրուցակցի աշխարհայացքը, մտահորիզոնը, նախասիրությունները և այլն: Նոր ծանոթացած կամ քիչ ծանոթ մարդկանց հետ ամենահարմար խոսակցության նյութը բնությանը, սպորտին, կինոֆիլմերին, ներկայացումներին, գրականությանը, արվեստին առնչվող թեմաներն են: Այս թեմաների շուրջ զրույցը ոչ միայն հաղորդակցության անկաշկանդ մթնոլորտ է ստեղծում, այլ նաև հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու զրուցակցին:

Տպավորություն գործելու համար պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնք հետաքրքրում են զրուցակցին:

Զրույցի թեման ընտրելիս հաշվի առնել միջավայրը

Զրույցի թեման ընտրելիս կարևոր է հաշվի աոնել այն միջավայրը, որտեղ զտնվում ենք, ինչպես նան շրջապատի մարդկանց տրամադրությունը: Այսպես, հիվանդայցի ժամանակ չպետք է խոսել ծանր հիվանդությունների ն մահվան մասին, հիվանդին չպետք է ասել, որ նա նիհարել է, գունատվել կամ տգեղացել: Ընդհակառակը, ամեն կերպ պետք է աշխատել սրտապնդել ն հոաադրել հիվանդին: ճամփորդության ժամանակ, հատկապես օդանավում, չպետք է պատմել օդային աղետների մասին:

Խորհուրդ չի տրվում հասարակական միջավայրում սարսափազդու պատմություններ կամ այնպիսի դեպքեր պատմել, որոնք լարում են մարդկանց նյարդային ու հոգեկան վիճակը, վատ տրամադրություն ստեղծում:

Ճաշասեղանի շուրջ չեն խոսում այնպիսի բաներից, որոնք կարող են փչացնել սեղանակիցների ախորժակը: Սեղանին դրված ուտելիքը չեն վատաբանում:

Մասնագիտական հարցերին առնչվող թեմաների շուրջ խորհուրդ է տրվում խոսել միայն նույն մասնագիտության տեր մարդկանց խմբում: Եթե հավաքվածների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք անտեղյակ են նյութին և չեն հետաքրքրվում այդպիսի հարցերով, նման թեմաների շուրջ խոսելը ցանկալի չէ:

Չի կարելի զրույցի ընթացքում ավելորդ հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցին անձնական կյանքի նկատմամբ
Անքաղաքավարի է զրույցի ընթացքում ավելորդ հետաքրքրություն ցուցաբերելը, զրուցակցին անձնական կյանքի կամ գործերի մասին «հարցաքննելը»:

Անքաղաքավարի է, օրինակ զրուցակցին   հարցնել. «Որտե՞ղ է աշխատում ձեր կինը», «Որքա՞ն է ձեր աշխատավարձը», «Ի՞նչ միջոցներով եք պահում ձեր ընտանիքը» և այլն: Ընդունված չէ հարցնել կնոջ տարիքը, այն մասին, թե ինչու նա չի ամուսնացել կամ ինչու է ամուսնալուծվել:

Ընդհանուր ծանոթների մասին հարկ է խոսել պատշաճության սահմաններում: Բամբասանքը, զրպարտությունը կամ ուրիշների մասին չարախոսությունը երբեք զրույցի թեմա չպետք է լինեն:

Զրույցի թեման ընտրելիս խուսափել վեճ հարուցող թեմաներից
Զրույցի ընթացքում պետք է խուսափել խոսել քաղաքականության կամ կրոնական հարցերի շուրջ: Նման թեմաներ, իհարկե, զրույցի ընթացքում կարելի է շոշափել, սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքական և գաղափարական տարաձայնությունները շատ հաճախ բուռն բանավեճերի են վերաճում։

Զրուցելիս չպետք է
բարձրացնել ձայնը, գռռալ, ճչալ, զրուցակցին անպատվել և վիրավորել,
վեճը շարունակել այն բանից հետո, երբ զրուցակիցը հստակ կերպով իր տեսակետն արտահայտել է այդ հարցի առնչությամբ,
պատմել սեփական առավելությունների մասին, գլուխ գովել, հպարտանալ սեփական հաջողություններով,
պատմել սեփական թուլությունների, հիվանդությունների, դժբախտություն­ների մասին (սա չի վերաբերում շատ մտերիմ անձանց և հոգեբան-մասնագետին),
զրույց սկսել սեղանի մի ծայրից մյուսը մեծ հեռավորության վրա կամ փսփսալ մեկի ականջին,զրույցի ընթացքում անտեսել զրույցի մասնակիցներից որևէ մեկին,լսել ուրիշի խոսակցությունը կամ զրույցի մեջ մտնել առանց թույլատվություն խնդրելու,
խոսելով ներկաներից որևէ մեկի մասին գործածել «նա» դերանունը: Ըարկ է ներկաներին դիմել անունով կամ ազգանունով,խոսել այնպիսի հարցերի շուրջ, որոնցից գաղափար անգամ չունեք,զրույցի ընթացքում նայել ժամացույցին, քրքրել պայուսակը կամ գրպանները, մատներով թխկթխկացնել, քթի տակ երգել և այլնմարդկանց ձանձրացնել երկարատև, անհետաքրքիր պատմություններով և դատարկություններով,ուդղել զրուցակցի թույլ տված լեզվական սխալները:
Իհարկե գոյություն ունեն քաղաքակիրթ զրույց վարելու բազմաթիվ այլ նորմեր ևս, որոնց բոլորին հնարավոր չի անդրադառնալ:

Գործնական զրույց

Գործնական հաղորդակցության մեջ վարքի կուլտուրան անհնարին է պատկերացնել առանց խոսակցական էթիկետի կանոնների պահպանման: Դրանք կապված են խոսքի ձևի, բառապաշարի, խոսակցական ոճի հետ, որը հաղորդակցական է տվյալ գործարար մարդկանց շրջանակում: Գոյություն ունի դիմելու համար նախատեսված պատմականորեն ձևավորված բառապաշար:

Հայերենում դրանք «տիկին»» և «պարոն»» բառերն են: Մեր հասարակությունում այս դիմելաձևերը դեռևս դժվար են արմատավորվում: Պաշտոնական, գործնական գործածության մեջ «պարոն» և «տիկին» արտահայտություններն արդարացնում են իրենց: Սա ժամանակի խնդիր է: Այս դիմելաձևերը, հատկապես «պարոնը», կարծես ներքուստ ենթադրում են, որ տվյալ անհատն ազատ է, բարեկեցիկ և իր զորեղություններում անկախ:

Գործնական խոսակցության մեջ գործնական էթիկետը ենթադրում է տարբեր հոգեբանական հնարքների կիրառում: Դրանցից մեկը «փաղաքշական բանաձևերի» կիրառումն է: Դրանք խոսքային դարձվածքներ են «Հաջողություն եմ ցանկանում», «Բարին ընդ Ձեզ»:
Բանակցությունների ժամանակ պահպանել այն երկրի վարքի կանոնները, որի հետ համագործակցում եք
Գործնական էթիկետը նախատեսում է բանակցությունների ժամանակ անվերապահորեն պահպանել այն երկրի վարքի կանոնները, որի հետ համագործակցում ենք: Մարդկանց հաղորդակցումը կապված է կյանքի ձևի, ազգային սովորույթների հետ:

Այդ ամենը բազմադարյան կյանքի փորձի, անցյալ սերունդների կենցաղի արդյունքն է: Ամեն դեպքում, եթե ուզում ենք բանակցություններում հաջողության հասնել, պետք է այդ սովորույթներին հարգանքի տուրք մատուցել, ինչքան էլ, որ դա տհաճ լինի: Գործի շահերը վեր են մեր անձնական ճաշակից և հակումներից:

 

Գործնական զրույցն այլ տիպի զրույցներից տարբերվում է նրանով, որ տեղի է ունենում աշխատանքային գործնական մթնոլորտում և ուղղված է որոշակի հիմնախնդրի լուծմանը: Գործնական զրույցը պետք է նախօրոք պլանավորել: Նման զրույցին նախապատրաստվելիս հարկ է որոշել նրա թեման ու նպատակները, խնդիրները, ռազմավարությունը:

 
Զրույցի կանոններ

 Գործարարները պետք է հստակ արտահայտեն իրենց մտքերը, որպեսզի ճիշտ հասկացվեն:
Շատ բարձր ձայնը տհաճ է լսողության համար, իսկ արագ տեմպը վնասում է գործնական խոսակցությանը:
Չի կարելի կուլ տալ առանձին հնչյուններ կամ բառեր: Ինչպես նաև լսողի համար տհաճ է դանղաղ, շատ ցածր ձայնով խոսելաձևը:
Խոսել պետք է այնպես, որ լսողը ստիպված չլինի խնդրել կրկնել մեր ասածը:
Չի կարելի խոսելիս իրար խառնել բառեր տարբեր լեզուներից:
Խոսելիս չի կարելի օգտագործել «դե», «մի խոսքով», «կարճ ասած», «այսպես ասած», «այսինքն» բառերն ամեն բառից հետո կամ հաճախակի: Ստեղծվում է տպավորություն, որ խոսողը համոզված չէ իր ասածի մեջ:
Խուսափեք յուրահատուկ մասնագիտական տերմիններ օգտագործելուց, որոնց ծանոթ են միայն տվյալ մասնագիտության տեր մարդիկ:

Մինչ բուն զրույցին անցնելը պետք է նախապես պատրաստվել ղրան ամենայն լրջությամբ: Կարևոր այցերը պետք է նախապատրաստված, պլանավորված լինեն: Նախապատրաստվածությանը հաջորդում է հանդիպումը զրուցակցի հետ: Այս դեպքում պետք է հիշել, որ յուրաքանչյուր շփման առաջին մի քանի րոպեն անչափ կարևոր են, քանի որ այղ ժամանակ սկսվում է զրուցակիցների անհատականության բացահայտումը: Պետք է հենց սկզբից լավ տսլավորություն թողնել:

 Զրույցը ճիշտ վարելը

 
Պետք է կիրթ ն բարյացակամ կերպով արտահայտենք մեր անձնական կարծիքը:
Երրորդ անձի մասին խոսելիս պետք է ասել ոչ թե նրա ազգանունը, այլ օրինակ, «Պարոն+ազգանուն»: Երբ երրորդ անձ է ներս մտնում սենյակ ու միանում զրույցին, կիսատ մնացած ասելիքը շարունակենք միայն մեր խոսացածի մասին նրան հակիրճ ծանոթացնելուց հետո:
Երբ երկու հոգի միաժամանակ են սկսում խոսել, նրանցից ամենաքաղաքավարին լռում է և թույլ տալիս զրուցակցին՝ շարունակելու իր ասելիքը:
ժամանակ առ ժամանակ հարկավոր է փոխել զրույցի թեման:Կատակել պետք է միայն հավասարի հետ. մեծերի կամ ենթակաների հետ հարկավոր չէ կատակել
Սովորական պաշտոնական միջավայրում ծանոթացնելիս ասում են «Տիկին…, թույլ տվեք Ձեզ ներկայացնել պարոն…»: Պաշտոնական ներկայացման ժամանակ լրիվ անունն ու ազգանունն ասելիս մի մոռացեք նշել նաև կոչումը, եթե այն կա. օրինակ. «Պրոֆեսոր…», «Դոկտոր…»:
Բազմամարդ ընդունելությունների ժամանակ հյուրերն ինքնուրույն են ներկայանում:Երկու պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ նախ պետք է ներկայանա ընդունող կողմի ղեկավարը, որից հետո ներկայացնի իր կնոջը, որն եկել է հյուրի կնոջը հանդիպելու: 2ետո ներկայանում ու իր կնոջն է ներկայացնում հյուր պատվիրակության ղեկավարը: Դրանից հետո ընդունող կողմի ղեկավարը
ծանոթացնում է իր պատվիրակության մնացած անդամներին ըստ հերթականության’ սկզբից բարձր, այնուհետև ցածր պաշտոն ունեցող կանանց, նույն ձևով’ տղամարդկանց: Հետո հյուր պատվիրակության ղեկավարն է անում նույնը:
Տղամարդուն օտարազգի դեսպանին ներկայացնում են հետևյալ ձևակերպումով. «Ձերղ Գերազանցություն, թույլ տվեք Ձեզ ներկայացնել պարոն Սահակյանին»: Կնոջը նույնպես ներկայացնում են’ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից:
Նախագահին տղամարդ կամ կին ներկայացնելիս պետք է ասել. «Պարոն նախագահ, պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու պարոն/տիկին Պողոսյանին»: Դրանից հետո կատարվում են հավելյալ պարզեցումներ: Թե տղամարդը, և թե կինը, որոնք ներկայացվել են նախագահին, պետք է խոնարհվեն:
Մեծ ֆիրմաների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները, օտարազգի պատվիրակությանը օդանավակայանում կամ կայարանում դիմավորելիս սովորաբար պատվիրակության անդամներին ուղեկցում են հյուրանոց, որտեղ նախապես պատվիրված են նրանց սենյակները և սպասում» մինչև բոլոր փաստաթղթային ձևակերպումների ավարտը:Խոսակցին դիմելիս պետք է օգտագործել նրա անունը: Իսկ եթե խոսակիցը տարիքով է, մեր տնօրենն է կամ բարձրաստիճան պաշտոնյա, պետք է օգտագործել «Պարոն/Տիկին-֊Ազգանուն» կապակցությունը: Պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսակցին դիմելիս հարկ է օգտագործել նրա պաշտոնը կամ տիտղոսը:
Պաշտոնական հանդիսությունների ժամանակ մեր ընկերոջ հետ խոսելիս, նրան պատք է դիմենք «Դուք»-ով, ոչ թե «Դու»-ով: Գործընկերները ևս համագործակցող անձանց ներկայությամբ պետք է իրար դիմեն «Դուք»-ով: Զրույց վարելու ամենագլխավոր կանոնն է. «Իդեալական զրուցակիցը նա չէ, ով կարող է լավ խոսել, այլ նա’ ով կարող է լսել»:
Զրուցակիցը գնահատվում է ոչ թե ըստ նախադասությունների քանակի, այլ ըստ որակի: Երբեմն ճշգրիտ և տեղին լռությամբ կարելի է ասել ավելին, քան

 Մարմնի դիրքերը

 Հաղորդակցման ընթացքում տեղեկության 35%-ը փոխանցվում է խոսքային ճանապարհով, իսկ 65%-ը ոչ խոսքային ճանապարհով: Խոսքային ուղիով փոխանցվում է «մաքուր» տեղեկատվություն, իսկ ոչ խոսքայինով’ գործընկերոջ նկատմամբ վերաբերմունք: Մարդու ոչ խոսակցական վարքն անքակտելիորեն կապված է նրա հոգեկան վիճակի հետ: Ոչ խոսքային վարքը բացում է անհատի ներաշխարհը:

Մարմնի դիրքը մարմնի որոշակի կեցվածքն է, որը հատկանշական է տվյալ կուլտուրայի համար և հանդիսանում է մարդու տարածքային պահվածքի տարրական միավորը: Այն ցույց է տափս, թե ինչպես է տվյալ անհատն ընկալում իր կարգավիճակը ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատությամբ: Այն անձինք, ովքեր ավելի բարձր կարգավիճակ ունեն, ընդունում են ավելի անկաշկանդ կեցվածք, քան նրանց ենթակաները:

Քաղաքակիրթ բիզնեսով զբաղվելու կարևորագույն նախապայմաններից է հաղորդակցման հմտությունների առկայությունը: Ձեռնարկությունների հաջողությունները մեծապես պայմանավորված են հաղորդակցման գործընթացի ճիշտ կազմակերպումով: Եվ բազմաթիվ կազմակերպություններ իրականացնում են իրենց աշխատակիցների ուսուցումը, որպեսզի նրանց դարձնեն շփման մեջ ավելի գրագետ և ընդհանրապես, ավելի դյուրին հաղորդակցվող մարդ: Հաղորդակցության գործընթացի կազմակերպման համար ձեռնարկություններն աստիճանաբար ավելացնում են իրենց ծախսերը: ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հաղորդակցումը խլում է աշխատաժամանակի շուրջ 75%-ը:

Հաղորդակցման արժեքը գնահատվում է և դրամական, և ոչ դրամական արժեքներով: Երկրորդ դեպքում սղն մատնանշում է հիմնականում դրա հոգեբանական հետնանքները: Բազմաթիվ են օրինակները, երբ հաղորդակցման գործընթացի անհաջողությունները հանձնարարությունների սխալ կատարման, բացասական հույզերի ձևավորման և այլ բացասական հետևանքների պատճաո են հանդիսանում: ձաճախ դժվար է լինում որոշել հոգեբանական ազդեցությունների որոշակի տնտեսական հետևանքները, այնուամենայնիվ, դրանց կապն ակնհայտ է:

Արդյունավետ խոսակցությունը կազմակերպության վրա թանկ է նստում, սակայն ոչ արդյունավետ հաղորդակցումն առավել թանկ է: Հաղորդակցման մեջ մշտապես տեղի է ունենում դիմացինի գործողություններին համապատասխան արձագանք: Մի դեպքում, օրինակ՝ թվում է, թե գործակիցը մեզ ինչ-որ բանի է մղում, և մենք դիմադրում ենք, մյուս դեպքում մեր գործողությունները համընթաց են, երրորդ դեպքում նա դիպչում է մեր շահերին, և մենք ձգտում ենք պաշտպանել այդ շահերը:

 
Հաճոյախոսություններ

 Հաճոյախոսությունները գործունեության, տեսքի, բնավորության, խառնվածքի դրական գնահատականներ են: Հաճոյախոսությունը շողոքորթություն չէ, քանի որ արվում է անկեղծ և չափավոր, որը միշտ հաճելի տրամադրություն է ստեղծում: Չափազանցված կեղծավոր հաճոյախոսությունը հաճախ կարող է վիրավորական հնչել կամ քծնանքի տպավորություն թողնել:

Գործնական հաղորդակցության ընթացքում միշտ կա հաճոյախոսություն անելու հնարավորություն: Այն ոգևորում է գործընկերոջը, տալիս նրան վստահություն: Առանձնապես պետք է հիշել հաճոյախոսության մասին, երբ գործ ունենք սկզբնական շրջանում անհաջողության մատնված սկսնակի հետ: Պատահական չէ, որ ճապոնական ֆիրմաներում արգելված է աշխատողների բաց քննադատությունը ձեռնարկությունը տուժում է, իջնում է աշխատակիցների աշխատանքային ակտիվությունը, պակասում նախաձեռնությունները:

Հաճոյախոսելը, առանձնապես, եթե մեր գործընկերը կին է, խոսակցական էթիկետի անհրաժեշտ մասն է: Կանանց հաճոյախոսելիս տղամարդիկ մեծ մասամբ գովում են նրանց արտաքին բարեմասնությունները. «Այսօր դուք հրաշալի տեսք ունեք», «Այսպիսի սանրվածքը ձեզ շատ է սազում», «Դուք շատ գեղեցիկ եք» և այլն: Սակայն տղամարդկանց խորհուրդ է տրվում խելացի կանանց հաճոյախոսություններ անելիս, բացի արտաքինից, նկատի ունենալ նաև խելքը: Ճշմարիտ և արդարացի են հնչում ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլինի հետևյալ խոսքերը. «վիրավորական է, երբ կնոջը բնութագրելիս շեշտում են միայն նրա գեղեցկությունը»:

Խորապես սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե հաճոյախոսելը տղամարդկանց մենաշնորհն է: Տղամարդկանց նույնպես կանանց կողմից հաճոյախոսությունները շատ մեծ բավականություն են պատճառում: Տղամարդկանց առավել հաճելի են իրենց ուժը, խելքը, արտաքին տեսքը գովաբանող արտահայտությունները:

Քաղաքավարությունը պահանջում է, որ այն մարդը, ում ուղղված է հաճոյախոսությունը, սիրալիր ժպտա և շնորհակալություն հայտնի:

Կատակներ

Չափավոր հումորն ու սրամտությունը, տեղին կատակները զարդարում են մարդուն: Կատակներ կարելի է անել միայն այն դեպքում, եթե դրանք ծիծաղաշարժ են, զվարճալի սրամտություններ են ն ներկաներից ոչ մեկին չեն վիրավորում:

Անքաղաքավարի է ուրիշի ազգանվան, կազմվածքի, ճաղատության, հասակի, ազգության, բնակության վայրի, մազերի գույնի, կրթության, լուրջ ավտովթարի առթիվ կատակներ անելը:

Անեկդոտներ պատմելիս պետք է հաշվի առնել միջավայրը, պահպանել չափի զգացումը: Կանանց և երեխաների ներկայությամբ անպատշաճ անեկդոտները երբեք տեղին չեն. դրանք անհարմար վիճակի մեջ են դնում նրանց:

Քաղաքավարությունը պահանջում է անեկդոտներին և կատակներին արձագանքել ժպիտով կամ անկեղծ, լիաթոք ծիծաղով: Չափից ավելի բարձր ձայնով քրքջալը, ձեռքերով ն ոտքերով ոգևորված շարժումներ և ավելորդ արտահայտություններ անելն անհարկի է:

 Հեռախոսային խոսակցություն

 ժամանակակից գործնական կյանքն անհնար է պատկերացնել առանց հեռախոսի: Դրա շնորհիվ մի քանի անգամ բարձրանում է հարցերի լուծման արագությունը, վերանում նամակ գրելու, հեռագիր ուղարկելու կամ այլ վայր մեկնելու անհրաժեշտությունը:

Հեռախոսով կարելի է անցկացնել բանակցություններ, տալ հանձնարարություններ, շարադրել խնդրանք, պայմանավորվել և այլն: Վաղուց է, ինչ մարդկությունը օգտվում է հեռախոսից, սակայն, հեռախոսով հաղորդակցվելու էթիկային տիրապետում են ոչ բոլորը: Միտքը բովանդակալից և հակիրճ ձևակերպել չկարողանալը բերում է խոսակցության երկարաձգման: Հեռախոսային խոսակցության ժամանակ պետք է ունենալ չափի զգացողություն և ճիշտ ժամանակին ավարտել հեռախոսային խոսակցությունը: Բացի այդ, երկար խոսակցություններ վարելով կարող եք ձեռք բերել դատարկախոսի համբավ և դրանով վնասել ձեր ֆիրմայի հեղինակությունը:

Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ գործարարների աշխատա­ժամանակի ծախսի հիմնական պատճառներից են հեռախոսային խոսակցու­թյունները: Հոգեբանների կարծիքով հեռախոսային խոսակցության ձգձգումը կախված է հուզակա­նությունից:

Հեռախոսային խոսակցության վարման արվեստն այն է, որ կարճ հայտնենք այն ամենը, ինչը պետք է ակնկալվող պատասխանը ստանալու համար: Զրույցի ընթացքում անհրաժեշտ է անմիջապես հետաքրքրել զրուցակցին, դրան կարող են նպաստել ներշնչման ն համոզման մեթոդները: Ձայնի բարձրությունը, երանգը, հնչերանգը ուշադիր լսողին շատ բան է ասում: Պետք է գործընկերոջ տան հեռախոսահամարին զանգահարել միայն լուրջ պատճառի առկայության դեպքում, կարևոր չէ ենթակա է, թե ղեկավար: Էթիկայի կանոնները թույլ չեն տափս զանգահարել ժամը 22-ից հետո, եթե դրա համար չկա խիստ անհրաժեշտություն կամ նախնական պայմանավորվածություն:

Աշխատանքային պայմաններում լսափող վերցնողը պետք է ասի հիմնարկի կամ գրասենյակի անունը: Այսպես. ««Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ»:

Որևէ տեղ զանգահարելիս հարկ է բարևել ու ներկայանալ և չստիպել զրուցակցին կռահումներ անել: Ցանկալի է, որ զանգահարողը հայտնի իր անունը, հատկապես, եթե զանգահարում է ամուսնացած կնոջ բնակարան կամ ամուսնացած տղամարդուն: Եթե զանգահարողը չի ցանկանում ներկայանալ (չնայած ղա քաղաքավարի չէ), չպետք է նրան ստիպել այղ անել:

Զանգահարելիս հարկավոր է ճշտել հարմա՞ր ժամանակ եք զանգահարել, թե՞ ոչ: Եթե մեզ են զանգահարում և մենք զբաղված ենք, հարկ է քաղաքավարի կերպով ներողություն խնդրել՝ հարցնելով, թե երբ կարող է զրուցակիցը կրկին զանգահարել կամ երբ է նրան համար, որ մենք զանգահարենք. «Ներեցեք, ես լողացնում եմ երեխային, խնդրում եմ տասը րոպեից զանգահարեք», «Ներողություն, ես այժմ հնարավորություն չունեմ խոսոլու. ե՞րբ կարող եմ ինքս ձեզ զանգահարել»:

Եթե հեռախոսային խոսակցությունն ընդհատվել է, վերազանգում է նա, ով զանգել է: Աշխատանքային հեռախոսը անձնական զրույցների համար չէ: Երբ անհրաժեշտաբար զբաղեցնում ենք աշխատանքային հեռախոսը, ապա հնարավորին չափ պետք է գործնական լինել, որպեսզի չվատնենք ուրիշների աշխատանքային ժամանակը ու չծանրաբեռ- նենք հեռախոսային գծերը:

Քաղաքավարության կանոնների համաձայն հեռախոսային իտսակցության տևողությունը որոշում է զանգահարողը կամ զրուցակիցներից ավագը:

Հեռախոսով պետք է խոսել պարզ, սովորականից փոքր-ինչ բարձր ձայնով: Նպատակահարմար է հեռախոսի մոտ թուղթ ու գրիչ ունենալ, որպեսզի անհրաժեշտու- թյան դեպքում չսպասեցնել զրուցակցին:

Բջջային հեռախոսների անհրաժեշտությունը հատկապես մեծ է գործարար ոլորտում և անհատական ծառւպություններ մատուցող անձանց շրջանակներում: Այսպիսի հեռախոսային ծառայությունը, չնայած իր հարմարությանը, ենթադրում է որոշակի պարտավորվածություն, վարվելակերպի որոշ նորմերի պահպանում:

Մի շարք հասարակական վայրերում խորհուրդ է տրվում բջջայինն անջատել:

Բջջային հեռախոսից օգտվելիս պետք է լինել զսպված և գործնական: Ավելորդ ցուցադրողականությունն ու ամբարտավանությունը խոսում են հեռախոսի տիրոջ անպատշաճության մասին: Հասարակական վայրում բջջային հեռախոսից օգտվելը ցանկալի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ակնհայտ է, որ խոսակցությունը պետք է հնարավորին չափ կարճատև լինի:

Չնայած հեռախոսը մեր օրերում անհրաժեշտ միջոց է, սակայն այն երբեք չպետք է չարաշահել:

Հեռախոսով հարգի չէ
ցավակցություն հայտնել,
հարգարժան մարդու հրավիրել հարսանիքի
ծննդյան օրվա առթիվ շնորհավորել տարեց մարդու
շնորհակալություն հայտնել թանկարժեք նվերի կամ բարի ծառայության համար:
 Ինչպես քաղաքակիրթ երկրների մեծ մասում, այնպես էլ ՀՀ-ում, գործավարության ընդհանուր մեթոդական ղեկավարությունը պետք է իրականացնեն արխիվային մարմինները, քանի որ ընթացիկ աշխատանքում օգտագործվելուց հետո առավել արժեքավոր փաստաթղթերը տևական կամ մշտական պահպանության են հանձնվում պետական արխիվներ:

 Գործավարության ճիշտ կազմակերպման համար յուրաքանչյուր կազմակերպություն իր տրամադրության տակ պետք է ունենա նորմատիվային և մեթոդական համապետական նշանակության փաստաթղթերի փաթեթը, որի մեջ մտնում են.

ՀՍՏ 105-95 Գործավարություն և արխիվային գործ. Տերմիններ և սահմանումներ: Այս ստանդարտով հաստատագրված տերմինները բոլոր տեսակի գիտատեխնիկական, ուսումնական և տեղեկատու փաստաթղթերում պարտադիր են կիրառման համար:
ՀՍՏ 6.2-98 Փաստաթղթերի միօրիանականցված համակարգեր. Հիմնական դրույթներ: Այս ստանդարտով տրվում են հիմնական հասկացությունների բացատրությունները և սահմանվում են դրանց համապատասխան /բայց՝ միանշանակ/ տերմինները:
ՀՍՏ 6.3-98 Կազմակերպակարգադրական փաստաթղթերի միօրինականացված համակարգ. Փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պահանջներ: Այս ստանդարտը տարածվում է կազմակերպակարգադրական այնպիսի փաստաթղթերի վրա, ինչպիսիք են՝ որոշումները, կարգադրությունները, հրամանները, արձանագրությունները, ակտերը, նամակները և այլն, որոնք ամրագրում են վարչական և կազմակերպական հարցերի լուծումները, ինչպես նաև ղեկավարման, համագործակցութայն ապահովման և կարգավորման հարցերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների գործունեության ասպարեզում:
ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում գործավարության տիպային հրահանգը, որը սովորաբար հաստատվում է արդարադատության նախարարությունում:
Գերատեսչական արխիվների աշխատանքի հիմնական կանոնները: Պահպանման ենթակա ցանկը՝ նշելով դրանց պահպանման ժամկետները:
Հանրապետական նշանակություն ունեցող նորմատիվային և մեթոդական փաստաթղթերի փաթեթը՝ որպես տեղեկատու, պետք է ունենա գործավարական յուրաքանչյուր ծառայություն:

երկայումս պահանջվող է դարձել գրասենյակային մենեջերի պաշտոնը: Գրասենյակային մենեջերների պատրաստում են ինչպես բուհերում, այնպես էլ ոչ մասնագիտական ու մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գրասենյակային մենեջերը պետք է տիրապետի որոշակի հմտությունների ու փորձի գործնական շփման բնագավառում, որոնց առկայությունը և հաստատունությունը պայմանավորված են մենեջերի անհատական ու մասնագիտական մի շարք առանջնահատկություններով, որոնց մասին խոսվում է աշխատանքում: Գրասենյակային մենեջերի գործնական էթիկետը Գործնական շփումն իրենից ներկայացնում է ծառայողական բնագավառում մարդկանց միջև հարաբերությունների զարգացման բարդ բազմափուլ գործընթաց: Նրա մասնակիցները հադես են գալիս հատուկ կարգավիճակներով ու նպատակ են հետապնդում որոշակի խնդիրների լուծումը: Այս երևույթի բնորոշ առանձնահատկություն է համարվում կարգավորվածությունը, այսինքն որոշակի սահմանված սահմանափակումներին ենթարկվելը, որոնք բացատրվում են ազգային ու մշակութային ավանդույթների առանձնահատկություններով, մասնագիտական էթիկական սկզբունքներով և այլն: Գործնական էթիկետը հարաբերությունների կառուցման գործիք է իրենից ներկայացնում, որը ձեռնարկության կորպորատիվ կուլտուրայի մասնիկ է համարվում ու որին հետևելը երաշխավորում է կարիերայում հաջողությունների ձեռքբերումը: Էթիկետի կանոններին ու սկզբունքներին հետևելը կարող է հրաշքներ գործել, ինչպես նշել են բազմաթիվ գործարարներ: Գործնական էթիկետի հիմնական սկզբունքները հետևյալն են. -հասկանալի եսասիրությունը, որը խոսում է այն մասին, որ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ շրջապատողների հանդեպ իրեն պահում է այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերաբերվեն, -դրականության սկզբունքը, որը պայմանավորված է ժպիտի առկայության հետ, -տարբեր գործնական իրավիճակներում վարքի կանխատեսելիության սկզբունքը, -աշախատանքում չկա ըստ սեռի տարբերակում, տարբերակումը կատարվում է միայն աշխատակիցների կարգավիճակից ելնելով, -տեղին լինելու սկզբունքը նշանակում է, որ որոշ կանոններ, սկզբունքներ, վարքի ձևեր պետք է կիրառվեն որոշակի ժամանակ, որոշակի վայրում ու որոշակի մարդկանց նկատմամբ: Գործնական էթիկետը իր մեջ ներառում է կանոնների երկու խումբ`  միևնույն կարգավիճակն ունեցող, միևնույն կոլեկտիվի անդամների միջև հաղորդակցման բնագավառում գործող նորմերը, դրույթները, որոնք սահմանում են ղեկավարի վարվելաձևը նրան ենթակաների հետ :Ընդհանուր պահանջ է հանդիսանում աշխատակիցների, ինչպես նաև պաշտոնակիցների նկատմամբ բարեհամբույր ու պատրաստակամ վերաբերմունքը անկախ համակրելիությունից: Գրասենյակային մենեջերը պետք է իմանա. -կառավարման իրավական հիմքերը. ադմինիստրատիվ, աշխատանքային ու տնտեսական իրավունքները, օրենսդրական ակտերը, այնպիսի կազմակերպությունում աշխատանքի կազմակերպման սկզբունքները, որտեղ նա աշխատում է: -կառավարման հիմունքները. իր երկրում կամ տարածաշրջանում իշխանության ու կառավարման մարմինների համակարգը, պետական, հասարակական, կոոպերատիվ ու մասնավոր կազմակերպությունների ղեկավարման ու վերահսկման սկզբունքները, այն ճյուղը, որտեղ նա աշխատում է, նրա ֆունկցիաները, խնդիրները, իր աշխատած կազմակերպության կազմակերպական կառուցվածքը, մենեջմենթի հիմունքները, կառավարկան աշխատանքի գիտական կազմակերպման հիմունքները, կառավարկան գործունեության տեղեկատվական-փաստաթղթային ապահովման նորմատիվա-մեթոդական փաստաթղթերը, հաշվողական մեքենաները, ընդհանուր սոցիալական հոգեբանության հիմունքները, էթիկայի ու էսթետիկայի հիմունքները, գործավարություն, փաստաթղթերի ստեղծման ու ձևակերպման հիմունքները, փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը, առանց փաստաթղթերի սպասրակման կանոնները և սկզբունքները, արխիվային գործը: Մենեջերի աշխատանքը աչքի է ընկնում արագ փոփոխվող իրավիճակներով, կատարվող խնդիրների բազմազանությամբ, նրանց օպերատիվ որոշման անհրաժեշտությամբ, հաճախ զուգահեռ մի քանի տեսակի, տարբեր շփման ձևեր պահանջող աշխատանքի կատարման անհրաժեշտությամբ: Այդ պատճառով մեբնեջերներին աշխատանքի ընդունելիս ներկայացվում են մի շարք պայմաններ, որոնք վերաբերում են մենեջերի պաշտոնում աշախտել ցանկացողի անհատական ու մասնագիտական հատկանիշներին: Գործնական հատկանիշներին նախ և առաջ վերաբերում են մասնագիտական հմտությունները, այսինքն մենեջերը հատուկ կրթություն պետք է ունենա ու մասնագիտորեն նախապատրաստված լինի տվյալ աշխատանքի կատարման համար: մենեջերը պետք է տարբերվի ինքնակազմակերպվածության բարձր մակարդակով, քանի որ հենց նա է կազմակերպում ձեռնարկության արդյունավետ աշխատանքը և պատռասխանատու է տվյալ ձեռնարկության ղեկավարին կազմակերպական սպսսարկմամբ ապահովելու համար: Նա պարտավոր է ապահովել նիստի, ընդունելության, փաստաթղթերի ձևակերպման նախապատրաստումը ճիշտ ժամանակին: Պակաս կարևոր չէ նաև մենեջերի պատասխանատվության զգացումը դրված խնդիրների ճիշտ ժամանակին ու որակով կատարման համար: Ղեկավարը պետք է համոզված լինի, որ իր գրասենյակային մենեջերը կհասցնի կատարել կազմակերպական աշխատանքները ժամանակին: Գրասռնյակային մենեջերը պետք է նախաձեռնող լինի, կարողանա ինքնություն որոշումներ կայացնել իր իրավասությունների սահմաններում, որոնք կնպաստեն նրա ղեկավարած գրասենյակի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կավելացնեն նրա մասնագիտական հմտությունները:Գրասենյակային մենեջերների աշխատանքի ընդունման ժամանակ առաջնահերթ պահանջների մեջ առաջին տեղեր մողվողների թվում է նաև գործնական գաղտնիքի պահպանման, ինչպես հեռախոսային, այնպես էլ անհատական շփման ժամանակ խոսքում դիվանագիտական հատկությունների դրսևորման, ձեռնարկության շահերին վնասող զրույցներից հմտորեն խուսափելու պահանջը, որոնք միշտ գնահատվել ու շարունակում են գնահատվել գրասենյակային մենեջերի ու ընդհանրապես ձեռնարկության ցանկացած աշխատակցի մեջ: Գրասենյակային մենեջերի կարևորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի ճշտապահությունը: Հատկապես կարևոր է վերը նշված հատկանիշը կազմակերպական աշխատանքների ճիշտ ժամանակին կատարելու համար, որը ձեռնարկությանը հաջողություն ու բարձր հեղինակություն է բերում:Գրասենյակային մենեջերի էթիկայի մեջ ներառվող հիմնական նախապայմանները, որոնք նրա աշխատանքի արդյունավետությունն են բնորոշում, բերված են գծագրում: Հարկ է նշել, որ գրասենյակային մենեջերի անպատշաճ հագուստի պատճառով գրասենյակը կարող է հաճախորդներ կորցնել, այդ իսկ պատճառով գրասենյակային մենեջերը պետք է միշտ գործնական կոստյումով ներկայանա ու գտնվի աշխատանքի վայրում: Գրասենյակային մենեջերը պետք է հարգի իրեն օգնող ու ընդհանրապես իր հետ աշխատող բոլոր մարդկանց: Նա չպետք է անիմաստ խոսակցություններով խանգարի մյուս աշխատակիցների աշխատանքին, ուշանա աշխատանքից կամ ընդհանրապես չներկայանա, ալկոհոլ օգտագործի կամ ծխի աշխատանքային վայրում, իր պատասխանատվությունը մյուսների վրա դնի, ու միևնույն ժամանակ վերահսկի մյունսերի աշխատանքային կարգապահությունը: Գրասենյակային մենեջերի գործնական էթիկետի մասին խոսելիս խոսելիս տեղին է նշել Լ.Ն. Տոլստոյի խոսքերը. «Եթե ինչ-որ բան եք անում, ապա լավ արեք: Եթե չեք կարող կամ էլ չեք ցանկանում այն լավ կատարել, ապա ավելի լավ է չանեք», քանի որ յուրաքանչյուր մենեջեր, ու ընդհանրապես ցանկացած աշխատող, պետք է հիշի, որ իր աշխատանքը բնութագրում է ոչ միայն իրեն, այլ նաև իր աշխատակազմին ու նրանց համատեղ աշխատանքը:Այսպիսով, գրասենյակային մենեջերի աշխատանքը պատասխանատու աշխատանք է, որի կատարման հաջողությունը պայմանավորված է մենեջերի գործնական էթիկետից, որն էլ իր մեջ ներառում է մենեջերի անհատական ու գործնական հատկանիշները, ինչպես նաև այն սկզբունքները և կանոնները, որոնց պետք է հետևի նա: Մենեջերի հիմնական գործնական էթիկետը կայանում է գրասենյակի մյուս աշխատակիցների հետ նրա վարվելաձևի, ինչպես նաև հաճախորդների հետ զրուցելու, հագնվելու գործնական ոճի, աշախատանքների կազմակերպման բարոյական պահանջները բավարարելու մեջ:

Նորացող հասարակության փոփոխություններին զուգընթաց նոր պա-

հանջներ է ներկայացնում նաև աշխատաշուկան, հանձին` գործատուների: Այդ պահանջներին համապատասխան ձևավորվում է կրթական համակարգին

ներկայացվող սոցիալական պատվերը, որի նպատակներից մեկն էլ հասարա-

կությանը պիտանի քաղաքացու ձևավորումն է: Կրթական համակարգի գոր-

ծունեությունը պետք է ուղղված լինի պատրաստելու այնպիսի քաղաքացի, որն

ունակ լինի լուծելու հասարակության առջև դրված խնդիրները և աշխատաշու-

կայում գտնի իր տեղը: Ներկայիս շուկայական հարաբերություններում բարձր

զարգացման քաղաքակիրթ երկրներում անձի գործնական հմտությունները

աշխատանքի ընդունման, աշխատանքի բարձր արդյունավետության, կազմա-

կերպության վարկանիշի և շահութաբերության կարևորագույն նախապայման-

ներից են:

Եթե ոչ այնքան վաղ անցյալում մեզանում այս կամ այն ձեռնարկության կամ ընկերության հաճախորդների սպասարկման ոլորտին առնչվող աշխա-

տողը պետք է տիրապետեր զուտ մասնագիտական գործառույթների շրջանակ-

ներում սահմանափակված մի շարք նեղ մասնագիտական գիտելիքների, ապա

ներկայումս պարտադիր է տիրապետել որոշակի աշխատանքային հմտու-

թյունների և հաճախորդների հետ քաղաքակիրթ, բարյացակամ հաղորդակցվե-

լու ունակությունների:

 
<> տերմինը ծագել է լատիներեն ,,communico,, բառից,</
որը նշանակում է դարձնում եմ ընդհանուր, կապում եմ, շփվում եմ։

Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումն

է, որը կարող է կատարվել զանազան ձևերով։

Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է,

որը կատարվում է իմաստավոր շարժումներով /ժեստեր/, դեմքի արտահայտու-

թյուններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություննե-

րով, հեռախոսով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով:

Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների /անձ, սոցիալական

խումբ/ փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում տե-

ղեկության, փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդ-

յունքների փոխանակում:

 

ի՞նչ է նշանակում կարողանալ հաղորդակցվել.

 Դա նշանակում է կարողանալ ճանաչել մարդկանց, գնահատել նրանց

գործնական հնարավորությունները և, դրա հիման վրա օգտագործելով հաղոր-

դակցման հոգեբանական ունակությունները, նրանց հետ փոխհարաբերու-

թյուններ կառուցել:

Շրջապատի, այդ թվում գործընկերների, հաճախորդների, ղեկավարու-

թյան հետ գրագետ և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները մոտա-

կա ժամանակներս դառնալու են աշխատանքի ընդունվելու, աշխատավայրում

առաջադրվելու և հաջողության հասնելու թերևս ամենակարևոր գործը: Ցան-

կացած հաղորդակցություն իրենից ներկայացնում է տեղեկատվության փո-

խանցման և ընդունման գործընթաց:

Տեղեկություն հաղորդողն ընտրում է փոխանցվելիք միտքը, գաղափարը,

ձևակերպում է այն, ծածկագրում է խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման մի-

ջոցների օգնությամբ, հաղորդում է ստացողին: Ստացողը ապածածկագրում է

ստացված տեղեկությունը և ճիշտ կամ սխալ հասկանում այն: Իր հերթին նա ընտ-

րում է պատասխան տեղեկությունը, ձևավորում, ծածկագրում խոսքային և ոչ

խոսքային հաղորդակցման միջոցների օգնությամբ և հաղորդում պատասխանը:

Գործնական հաղորդակցման մեջ հաղորդակցման առարկան գործն է:

Դրա նպատակը արդյունավետ հաղորդակցությունն է:

Գործնական հաղորդակցման առանձնահատկությունն այն է, որ չունի

ինքնաբավության ձգտում, ինքնանպատակ չէ և ծառայում է որպես միջոց՝

հասնելու այլ նպատակների /շահույթի ստացում, արդյունավետ աշխատանք/:

 

Երբ և որտեղ պետք է ներկայանալ

Սովորաբար ներկայանում են ոչ բոլոր իրավիճակներում,այլ այն դեպքում երբ ներկայանալը անհրաժեշտ է ու հարմար:Ամենից առաջ ներկայանում են կամ խնդրում են ներկայացնել այն անձին, որի հետ հանգամանքերի բերումով պետք է շարունակվեն հետագա հանդիպումները: Նոր աշխատավայր գալով ՝ հարկավոր է ներկայանալ կամ ներկայացնել նոր գործընկերներին: Բազմամարդ հիմնարկներում, իհարկե, անիմաստ է յուրաքանչյուրին ներկայանալը:

 

Գործարար վարվեցողություն և արարողակարգ

Գործարար վարվեցողությունը վարվելակերպի կանոնակարգված նորմերի համակարգն է , որը կիրառվում է գործարար աշխարհում, գործարար շփումների ժամանակ:
Գործարար արարողակարգը սահմանում է պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների կազմակերպման, գործարար զրույցի, բանակցությունների անցկացման, գործարար գրագրության վարման, պաշտոնական պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրման կարգը:
Գործարար աշխարհում, գործարար արարողակարգի և վարվեցողության նորմերի պահպանումը գործնական մեծ նշանակություն ունի:

Գործարար վարվելակերպի նորմերի պահպանումը յուրահատուկ շուք է տալիս գործարար մարդուն, բարձրացնում նրա վարկն ու հեղինակությունը:

 

 Վարվեցողությունը Գործարար Ոլորտում
Գործարար բանակցություն վարելու կարողությունը գործարար շփումներում հաջողության հասնելու հիմնական պայմաններից է :
Գոևծարար բանակցություններին նախապատրաստվելիս հարկ է հաշվի առնել որոշակի հանգամանքներ: Նախ և առաջ պետք է ճշտել բանակցությունների ժամանակ քննարկվելիք խնդրի էությունը , <> գորշընկերոջ հուսալիությունը, տեղեկանալ նրա գործարար գործունեության մասին:

Ցանկալի է հատուկ ուշադրություն դարձնել բանակցող կողմի պատվիրակության ղեկավարի աշխատանքային ինքնակեսագրությանը, իմանալ նրա նախասիրությունների մասին: Գործարար հանդիպումների և բանակցությունների հաջող ավարտը պայմանավորված է նաև կողմերի քաղակակիրթ վարվելակերպով, այդ պատճառով գործարար ոլորտում վարվեցողության նորմերի իմացողությունը կարևոր նշանակություն ունի:

 
Թարգմանչի միջոցով հաղորդակցվելու կանոնները

Եթե  գործարար զրույցն ընթանում է թարգմանչի միջոցով, ցանկալի է հետևել այս կանոններին.

Կանոն 1. Նախքան գործարար բանակցությունների սկսվելը թարգմանչին ծանոթացրեք զրույցի ընթացքում օտարերկրյա գորընկերոջ հետ և բացատրեք գործածվելիք եզրույթաբանությունը:

Կանոն 2. Աշխատեք խոսել դանդաղ և հասկանալի: Պետք է ուշադրություն դարձնել , որ ասելիքը երկիմաստ չլինի, քանի որ այն կարող է տարբեր (ոչ իրական) մեկնաբանությունների տեղիք տալ:

Կանոն 3. Թարգմանելու համար երկու նախադասությունից ավելի չպետք է ասել: Ցանկացած թարգմանչի համար դժվար է դրանից շատ ինֆորմացիա մտապահելը և թարգմանելու ընթացքում նա կարող է ինֆորմացիան աղավաղել:

 Կանոն 4. Ասացվածքներից, դարձվածքներից և բառախաղերից հարկավոր  է խուսափել: Անմիջական թարգմանության դեպքում միայն տվյալ լեզվին բնորոշ արտահայտությունները օտարերկրյա գորընկերները կարող են սխալ հասկանալ: Մի շարք արտայտությունների զուտ բառային թարգմանության դեպքում որոշ քաղաքավարի խոսքեր կարող են նույնիսկ վիրավորական երանգ ստանալ, ինչը բացասաբար կանրադառնա բանակցությունների ընթացքի վրա և ի վերջո կհանգեցնի կոնֆլիկտի:

Կանոն 5. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է գորընկերը հակազդում թարգմանչի խոսքին: Հետևեք ձեր գործընկերոջ դեմքի արտահատությանը և համոզվեք արդյոք ձեր խոսքը թարգմանչի միջոցով ճիշտ է հասնում նրան:

 Գործարար մարդու սանրվածքը
Սանրվածքով կարելի է կարծիք կազմել մարդու խառնվածքի , բնավորության և կազմակերպվածության մասին:

Գործարար մարդու սանրվածքն անպայման պետք է կոկի լինի: Երկար, թափթված կամ գլխից չափազանց բարձր հարդարված մազերը չեն համապատասղխանում գործարարի հեղինակությանը: Գործարար տղամարդկանց խորհուդ է տրվում ամեն օև սափրվել (սևահերներին անհրաժեշտության դեպքում օրական երկու անգամ) , սակայն եթե նրանք, այնուամենայնիվ, կամենում են բեղ կամ մորուք ունենալ, դրանք պետք է խնամված լինեն:
Գործարար կնոջ սանրվածքը նույնպես պետք է կոկիկ լինի: Չափազանց վառ գույնի մազերը գործարար ոլորտում ընդունելի չեն:Աշխատանքային մթնոլորտում ձևավոր սանրվածքն անցանկալի է:
Մազերի գույնը պետք է ներդաշնակի մաշկի և աչքերի գունին:
Կարճ կտրած մազերն ավելի հարգի են տարիքով կանանց: Գործարա կնոջ համար ամենընդունվածը կարճ և միջին չափի մազերն են:

 
 

 

Գործավարության հիմնական հասկացությունները

Գործավարությունը պահանջում է մասնագիտական գիտելիքներ և հմտություն, որոնց ձեռք բերման համար, առաջին հերթին, պետք է ծանոթանալ փաստաթղթերի հետ տարվող աշխատանքում հաճախակի հանդիպող մասնագիտական հասկացություններին:

Մեկ անգամ ևս նշենք, որ գործավարությունը փաստաթղթավորումը և փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումն ընդգրկող գործունեություն է: Ժամանակակից գործավարությունը ներառում է.

փաստաթղթերի ժամանակին ստեղծման և ճիշտ ձևավորման ապահովումը /փաստաթղթավորումը/,

փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումը /ստացումը, գրանցումը,

հաշվառումը, մշակումը, փոխանցումը, վերահսկումը, պահպանումը, համակարգումը, փաստաթղթերի նախապատրաստումը արխիվ հանձնելուն, ոչնչացումը/

 

Գործավարություն» եզրույթին զուգահեռ վերջին տարիներին օգտագործվում է նաև «կառավարման փաստաթղթային ապահովում» արտահայտությունը:

Գործավարությունում փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումն իր մեջ ներառում է փաստաթղթաշրջանառությունը, լրատվաորոնողական համակարգի ստեղծումը, փաստաթղթերի կատարման հսկողությունը և փաստաթղթերի նախապատրաստումը գերատեսչական արխիվ հանձնելուն:

Գործավարության միասնական պետական համակարգը կառավարչական գործունեության փաստաթղթային ապահովման համակարգն է, որով որոշվում են փաստաթղթերի ստեղծման և դրանց հետ աշխատանքի կազմակերպման տիպային գործընթացները:

Փաստաթղթավորումը փաստաթղթերի ստեղծման և ձևավորման գործընթաց է /սահմանված կանոններով տեղեկությունների գրանցումն է տարբեր նյութական կրիչների վրա/:

Փաստաթուղթը ժամանակի և տարածության մեջ տեղեկատվության ամրագրման և հաղորդման համար մարդու կողմից ստեղծված որոշակի տվյալներով նյութական օբյեկտ է:

Միասնականացված փաստաթուղթը միասնականցված ձևի վրա ստեղծված, սահմանված կարգով ձևավորված և իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է:

Փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը կառավարման ապարատում փաստաթղթերի շարժի, տեղեկատվական նպատակներով դրանց օգտագործման և պահպանման ապահովումն է: Այս եզրույթը մեկնաբանվում է որպես «փաստաթղթաշրջանառության կազմակերպում», այսինքն՝ կազմակերպության ընթացիկ գործունեությունում փաստաթղթերի պահպանում և օգտագործում:

Փատաթղթաշրջանառություն է կոչվում կազմակերպության ներսում փաստաթղթերի շարժը՝ դրանց ստեղծման պահից մինչև կատարման ավարտը կամ առաքումը:

Փաստաթղթերի հետ աշխատանքի տեխնոլոգիան ներառում է.

 փաստաթղթերի ընդունումն ու սկզբնական մշակումը,

 նախնական դիտարկումն ու բաշխումը,

տեղեկատվական աշխատանքը,

 առաքումը,

համակարգումը /գործի կազմումը/ և փաստաթղթերի ընթացիկ պահպանումը:

Փաստաթղթի գրանցումը սահմանված կարգով փաստաթղթի ստեղծման կամ ստացման փաստի արձանագրումն է՝ դրանց համարակալման և դրանց մասին հայտնի տեղեկությունների գրառման միջոցով:

Փաստաթղթերի կատարման վերահսկումը դրանց կատարման ճիշտ ժամկետն ապահովող գործողությունների ամբողջությունն է:

Արխիվը այն հիմնարկն է կամ նրա այն կառուցվածքային ստորաբաժանումը, որը հետադարձ փաստաթղթային տեղեկատվության օգտագործման նպատակով, իրականացնում է փաստաթղթերի ընդունումը և պահպանումը:

Խոշոր կազմակերպություններում փաստաթղթերի ընդունման և նախնական մշակման հարցերով զբաղվում են գործավարական հատուկ ծառայությունները /գրասենյակ, ընդհանուր բաժին, վարչատնտեսական բաժին և այլն/, ոչ մեծ կազմակերպություններում փաստաթղթերը /թղթակցությունները/ հանձնվում են կազմակերպության ղեկավարի քարտուղարին /ղեկավարի որոշմամբ այլ պաշտոնատար անձանց` գործավար, գործավար-քարտուղարուհի և այլն/:

Ստացված ծրարները բացվում են, բացառությամբ «Անձամբ» գրառում ունեցողներից և հասարակական կազմակերպություններին հասցեագրվածներից: Ծրարները բացելիս ստուգվում է փաստաթղթերի և ծրարների համապատասխանությունը: Եթե նկատվում է ծրարի և փաստաթղթի համարների անհամապատասխանություն, կազմվում է ակտ երկու օրինակից, որից մեկն ուղարկվում է թղթակցին, իսկ մյուսը մնում է գործավարությունում:

Կազմակերպությունում ստացվող թղթակցությունը ենթակա է գրացման: Կազմակերպության աշխատողներին, անկախ ծառայողական դիրքից, արգելվում է առանց գրանցման, անմիջականորեն թղթակցությունն ընդունել այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից կամ ֆիզիկական անձանցից:

Ծրարի վնասվածության մասին նշում է արվում փոստային առաքումների ցուցակում /ռեեստր/ և ծրարի վրա:

Ծրարները պահպանվում են և կցվում փաստաթղթերին այն դեպքերում, երբ միայն դրանով կարելի է որոշել թղթակցի հասցեն, փաստաթղթերի առաքման և ստացման ժամանակը կամ, երբ ծրարում բացակայում են առանձին թաստաթղթեր: Ծրարները կցվում են նաև դատական գործերին, հայցադիմումներին, վճռաբեկ գանգատներին, քաղաքացիների դիմուներին ու բողոքներին: Սխալ ձևակերպված /չստորագրված, չվավերացված և այլն/, վնասված կամ սխալ ուղարկված փաստաթղթերը վերադարձվում են թղթակցին կամ առաքվում ըստ պատկանելության: Այնուհետև իրականացվում է փաստաթղթերի որոշարկումը:

Փաստաթղթերի որոշարկում նշանակում է փաստաթղթերը ղեկավարությանը կամ կատարողներին հանձնելու, գրանցման անհրաժեշտությունը որոշելու, կատարման ժամկետները սահմանելու համար դրանց առանձնացում: Փաստաթղթերի որոշարկումը` նախնական քննարկումն իրականացվում է տվյալ օրվա ընթացքում, իսկ հեռագրերը, հեռախոսագրերը, ֆաքսերը` անմիջապես:

Փաստաթղթերը որոշարկելիս անհրաժեշտ է ղեկավարվել կազմակերպության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններով, պաշտոնեական հրահանգներով, գործերի անվանակարգերով, փաստաթղթերի շարժի սխեմաներով:

Որոշարկման արդյունքում փաստաթղթերը լինում են`

գրանցման ենթակա.

գրանցման ոչ ենթակա.

ղեկավարի քննարկմանը ենթակա.

առանց ղեկավարի մակագրության կատարման ուղարկվող:

Օգտագործված գրականություն

Անի Նազարյան- Վարվեցողության հիմունքներ,
Մ. Յու. Լալայան,
Պ. Քալանթարյան – գործարարության գործավարություն
Էթիկետի հիմունքներ Ա. Նազարյան, Հ.Գրիգորյան — Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա — Դեյլ Քարնեգի

 

 

 

 

Գործավար հաղորդակցություն

Ղեկավարի ամենօրյա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն «այսպես կոչված պռոտոկոլային միջոցառումները», մանսավորապես խորհրդակցությունները: Պռոտոկոլը ֆրանսերեն բառ է, որը նշանակում է բոլորի կողմից ընդունված կանոնների ամբողջություն: Այդ թվում նաև արարողակարգային բնույթի, որոնց սովորաբար հետևում են պաշտոնական շփումների ընթացում: Խորհրդակցությունը ղեկավարի գործնական հանդիպում է կազմակերպության երկու և ավելի աշխատակիցների հետ: Այսպիսով խորհրդակցությունը միակողմանի միջոցառում է: Երկկողմանի միջոցառման առավել բնորոշ օրինակ են հանդիսանում բանակցությունները: Երեք և ավելի կողմերի բանակցությունները արդեն համարվում են բազմակողմ: Խորհրդակցության նպատակը. Տեղեկատվության փոխանակում նախօրոք որոշված օրակարգով: Սովորաբար տեղեկատվության փոխանակությունն ամփոփվում է մեկ կամ մի քանի վարչական որոշումների ընդունմանբ, որոնց մասին հայտարարվում է խորհրդակցության ավարտին: Ինչպես ցույց է տալիս փորձը, խորհրդակցության խնդիրները, ինչպես նաև միջոցառման առանձնահատկությունները կարող են տարբեր լինել, կախված այն բանից, դրանք կանոնավոր, պարբերական խորհրդակցություններ են, թե արտահերթ իրադրային:

Խորհրդակցությունների տեսակները

Կանոնավոր խորհրդակցություններ (պլանային)

• Կազմակերպական

• Համակարգող

• Ամփոփիչ

Իրադրային (արտահերթ)

• Անակնկալ ծագող հարցերի շուրջ

• Անհետաձգելի հարցերի շուրջ

• Կազմակերպությանն առնչվող այլ հատուկ հարցերի շուրջ Կանոնավոր խորհրդակցությունները կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածի կամ որոշակի նախագծի աշխատանքները կանոնկարգելու նպատակով, (ամենօրյա, ամենշաբաթյա խորհրդակցություններ, կոնկրետ նախագծի իրագործման խորհրդակցություն): Համակարգող խորհրդակցությունները միջանկյալ խորհրդակցություններ են, որոնք սովորաբար կազմակերպվում են աշխատանքի ընթացքում: Խորհրդակցության յուրաքանչյուր հարցի քննարկումից հետո ընդունվում է որոշում հետո անցնում ենք հաջորդ հարցին: Կանոնավոր խորհրդակցությունների անցկացման ժամանակը և տևողությունը կայուն և անփոփոխ են: Կանոնավոր խորհրդակցությունների ժամանակ գործավարը (ղեկավարի քարտուղարը) պատասխանատու է խորհրդակցության ընթացքի արձանագրման և վարչական որոշումների նախագծերի պատրաստման համար: Արտահերթ խորհրդակցությունները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության ծանրակշիռ պատճառների առկայության դեպքում: Նման անհրաժեշտություն կարող են լինել սովորկան պայմանների հանկարծակի փոփոխությունը ինչպես նաև ոչ սովորական, անհետաձգելի խնդիրների ծագումով:

Անձի սոցիալականացում

Անձի ձևավորման համար մարդն անցնում է 10 փուլ:

1. Ներարգանդային (մինչծննդյան) կյանք — 7-9 ամիս

2. Մանկիկության փուլ — 1 տարի

3. Վաղ մանկության փուլ — 1-3 տարի

4. Նախադպրոցական մանկության փուլ — 4-6 տարեկան

5. Դպրոցական շրջան — 1. Կրտսեր դպրոցական տարիք — 7-10 տարեկան, 2. Վաղ պատանեկություն — 10-17 տարեկան

6. Բուն պատանեկություն — 17-20 տարեկան

7. Երիտասարդություն — 20-35 տարեկան

8. Հասունություն — 35-45 տարեկան

9. Միջին տարիք — 45-65 տարեկան 10. Ծերության փուլ — 65 և ավել տարեկան

Կոմիտասը հոգեբուժարանում

Տեսնելով որ Կոմիտասի առողջական վիճակը գնալով վատանում է,ընկերները նրան տեղափոխում են քաղաքից դուրս, պարտեզի մեջ գտնվող Շիչլիի Լա Բե հոգեբուժարանում: Դա 1916-ի գարնանն էր:
Այստեղ Կոմիտասը մի որոշ ժամանակ իրեն լավ էր զգում,նույնիսկ նստում էր սեղանի առջև ու սկսում ինչ-որ բաներ գրել,մեկ-մեկ էլ դուրս, էր գալիս պարտեզ,նստում էր ծառի տակ ու սկսում էր երգել, հյուրեր ընդունել: Բայց մի օր էլ,երբ սեղանի առաջ նստած գրելիս է եղել, ներս է մտել բժիշկ Թորգոմյանն ու զայրացել՝ <<Ձեզի չըսի՞, թե պիտի չաշխատեք…>>
<<Հետո թուղթերը կխլե ձեռքեն ու կպատռե մեծ արվեստագետին շլմորած աչքերուն առջև,- գրում է Սիրունին:- Վարդապետը ոտքի կկանգնի հանկարծ ու, ու դուռը ցույց տալով կգոռա. –Դո՛ւրս այլևս չգա՛ս:
Այդ պահեն կսկսվի Կոմիտասին ատելությունը մարդոց դեմ, բոլոր անոնց դեմ,ովքեր իր բարեկամներն են եղել երեկ>>: Աստվածատուր Հարենցի պատմելով՝ մի օր,երբ այցելել է Կոմիտասին,նա չի ցանկացել ընդունել:
-Մարդ չեմ ուզեր,գնա՛: Գնա՛ կսեմ մենակ մնալ կուզեմ: Եղբա՛յր իմ, տունս չէ աս, ազատ չեմ՛ ուզածիս պես ապրելու, մարդ չեմ ուզեր,գնացե՛ք, ելե՛ք դուրս: Ու Հարենցը պատմել է որ Կոմիտասը հրաժարվել է նույնիսկ իր սնունդից. <<քառասունօրյա ծոմ էր պահում, որից հետո օրվան մեկ բաժակ թեյ էր խմում՝ այն էլ առանց շաքարի,չամիչով>>: Վիրավորված էր իր ընկերներից-բարեկամներց,որ չէին այցելում իրեն,վախենալով թուրքերից,չէ՞ որ ինքը աքսորված է եղել,ուրեմն՝վտանգավոր մարդ է : Եվ ընդունում էր միայն իր սաներին՝ իր <<քերթենքելեներին>>: Փողի սակավության պատճառով հիվանդանոցում Կոմիտասին լավ չէին սնում,միայն սև,ան տանելի հաց ու հասարակ ապուր էին տալիս, թեյը՝առանց շաքարի: Մի օր իր սանուհիները ՝ Բեքմեզյան քույրերը,սպիտակ ահց ու շոկոլադ են տանում իրենց ուսուցչին:
-Սպիտակ հա՜ց…կարոտալի աչքերով կանչել է Կոմիտասը և կերել ագահությամբ: Զիթունին նույնպես հուշեր է գրել Կոմիտասի մասին,որից հաճախ մեջբերումներ է արել Սիրունին: Նա բերում է Զիթունու այն տողերը, որտեղ պատմվում է Շիչլիի հիվանդանոցում կնոջ հետ Կոմիտասին այցելելու մասին: Կինը մնացել է այգում,ինքը բարձրացել է վերև. Կոմիտասը լավ է ընդունել, բողոքել է իր մենակությունից ու վատ սնունդից:
-Այն հացը որ իմ առջև կդնեն՝ շունը չուտեր…իմ ոչ միայն հացը ուտվելիք հաց չէ, այլև հաճախ հացին ու ապուրին միջեն մազի թելեր,չվանի կտորներ կհելնեն…
Զիթունու այն հարցին թե Հայր սուրբը <<հիվանդանոցեն ուրիշ էլ ինչ դժգոհելիք ունի, Կոմիտասը պատասխանել է. – Ես իմ տունս կուզեմ,իմ ընտանիքս,իմ գրասեղանս ու գույքս կուզեմ: Ինչո՞ւ համար գորգերը քաչեցին տարան իմ տունե, ո՞վ արտոնեց իրենց: Ո՞ւր են Փանոսի նկարները: Ես իմ բանալիներս կուզեմ..Իմ ժողովուրդես զիս ինչո՞ւ զրկեցին..Ո՞ւր է իմ դաչնակս, ո՞ւր է իմ խոհարար վարպետս, ո՞ւր ցրվեցին իմ աշակերտներս…>>:
Այդ դժվարին տարիներին վատ էին սնում բոլոր հիվանդներին,մանավանդ , որ Կոմիտասի բուժման ու սնման համար շատ միջոցներ չկային: Բարեկամները, հույսները կտրելով Կոմիտասի առողջանալու վիճակից,հանձնաժողով են կազմում, հավաքում են տան ունեցվածքը, որոշ բաներ տեղավորում են սնդուկներում ու պահ տալիս պատրիարքանին,իսկ մնացած ամբողջ ունեցվածքը , նույնիսկ 1906-ին Փարիզից որպես մրցանակային նվեր ստացած ոսկե ժամացույցը, վաճառում են՝ հիվանդանոցի ծախսերը վճարելու համար: Բայց այդ միջոցներն էլ չէին բավականացնում երկարատև բուժումն ապահովելու: Նրա ողջ մնացած բարեկամները նյութական օժանդակություն կազմակերպելու համար դիմում են Երուսաղեմի պատրիարքին, գրելով ՝ <<Հայ ժողովրդի սոխակը վանդակված է և զուրկ կորեկեն>>:
<<Մեր սնդուկը դատարկ է>>,- պատասխանում է պատրիարքը:
Շիչլիի հոգեբուժարանում Կոմիտասը մնում է երկու տարուց ավելի, բայց վիճակը չի բարելավվում: Պոլսի սակավաթիվ մազապուրծ եղած Հայ մտավորականությունը բժիշկների խորհրդով որոշում է նրան տեղափոխել Պոլսից, որպեսզի իր համար անհաճելի մարդկանց չտեսնի, բժիշկների հարցումներից չբարկանա և ամենակարևորը՝ թուրքական միջավայրից ազատվի:
Այդ նպատակով կազմակերպվում է <<Օգնենք Կոմիտասին>> մի հանձնախումբ, որը հանգանականության միջոցով բավական դրամ է հավաքում և մտածում, թե որտեղ ավելի լավ կլինի Հայր սուրբի համար. մտածում են Էջմիածին կամ Երուսաղեմ ուղարկել, բայց հարմար են գտնում Փարիզը, որտեղ ավելի լավ մասնագետներ կան և լավ բարեկամներ: Իր սաներից Վարդան Պետոյանը գրում է , որ այդ հանձնախումբը մամուլի անհատ մարդկանց միջոցով հանգանականություն է կատարել, որին հայերից բացի մասնակցել են նաև Հույներն ու Հրեաները, նույնիսկ Թուրք երաժշտագետներ, որոնք լսել էին նրա անմոռաց սրտառուչ համերգները և Կոմիտասին համարում էին մեծագույն երաժիշտ ու սքանչելի երգիչ: Կոմիտասին օգնելու համար հիմնադրամ է կազմակերպվում նաև Թիֆլիսում: Միության նախագահը Կոմիտասի ճեմարանական ու Փարիզի ընկեր Եղիշե Թադևոսյանն էր: Հիմնադրամին մասնակցում էր ամբողջ <<Հայաստանը>> և Թիֆլիսի հայությունը:
<<Կոմիտասին տեղից շարժելը հեշտ բան չէր>>,- գրում է Սիրունին ու պատմում, որ տեղափոխման համար մի հանձնախումբ է ստեղծվում. փ անվանի բժիշկներ համոզում են նրան, բայց ոչ մեկին չի ուզում լսել,բոլորին դուրս է հրավիրում: Բժիշկ Թորգոմյանին Հաջողվում է համոզել, որ իբր թե Փարիզից Արշակ Գասպարյանը նամակ է ուղարկել Կոմիտասի անունով և պահանջել է, որ նա շուտով ներկայանա Փարիզում կայանալիք երաժիշտների միջազգային հերթական համագումարին: Կոմիտասը նորից չի համաձայնվում : Վերջապես կազմվում է բժշկական մի տեղեկանք նրա հիվանդության վերաբերյալ և որոշվում է երկու հոգու ուղեկցությամբ Կոմիտասին տեղափոխել Փարիզի հոգեբուժարան: Մինչ այդ բժիշկ Թորգոմյանը նամակ էր գրել Փարիզ Արշակ Զոպանյանին և հայտնել,որ ուղարկում են հիվանդ Կոմիտասին և 1500 ֆրանկ՝ մեկ տարվա ծաղսերի համար:
1919թ. մարտի 19-Ին Կոմիտասին ավտոկառք են նստեցնում : <<Դիմադրում էր,- գրում են ուղեկիցները,- չէր ուզում ավտակառք նստել ու անընդհատ <<անառակներ>>, <<ստորներ>> բառերն էր արտասանում>>:
Հասնում են կառամատույց. այստեղ էին հավաքվել նրա բարեկամներն ու երկրպագուները, <<>Գուսան>> երգչախմբից՝ միայն աղջիկները (չափահաս ոչ մի տղա կոտորածից չէր ազատվել) , իրենց սիրելի ուսուցչին նրանք մի մեծ ծաղկեփունջ նվիրեցին : Կոմիտասը վերցրեց ծաղկեփունջը և հոտոտելու փոխարեն ծովը շպրտեց: Ու երբ սուլեց նավը, և երբ խարիսխը բարձրացրեցին, աշակերտուհիները աղերսագին հնչրեցին.
Չինար ես,կռանալ մի՛,
Մեր դռնեն հեռանալ մի՛…
Նա չէր ուզում հեռանալ և իր կամքով չէր, որ հեռանում էր, բայց նավը շարժվելիս նորից թափահառեց սպիտակ թաշկինակն, ու դեմքին թեթև ժպիտ երևաց..<<Արդյո՞ք նրա համար որ հեռանում էր Պոլսից,որի հետ կապված են սոսկալի հուշեր,- գրում է Լյուսի Թարգյուլը , թե՞ նրա համար, որ մեկնում է Փարիզ և հույս ունի ապաքինվելու….>>:

Աղբյուրը ` Խ. Բադիկյան,<< Կոմիասը ինչպիսին եղել է >>  էջ 377 :

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Սիրելի՛ Հովհաննես,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո  մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:  Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:  Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝  քո Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին

A Letter To Hovhannes Toumanyan  From Komitas

Dear Hovhannes, you didn’t  come to  Etchmiadzin, you were afraid of a mosquito: how can a man be afraid of a tiny creature?

I could settle you in such a place that even the mosquito ‘s  brother with his nestlings could not enter.

I have nothing to say, do you want to go to Dilijan?  Great. Dont worry about the piano. The aim of our coming  will be to  complete the poem with actors and  songs. In a word we are going to compose the libretto.

And the other things, musical things, I’ll compose myself in Etchmiadzin,  there I have all  the conveniences in my room .

I will tell about my plans, when we meet. it’s very difficult to write  about music.  I am still busy till the end of the month,  and I have urgent things to do for the European newspapers. Then I am partially free. I have made up my mind to spend this summer in Edchmiadzin,  but I’ll come to Dilijan for ten days to complete «Anush».

My lovely greetings to Princess Tumanyan, your kids, Don’t forget.

With kisses your Komitas

June 8 1908

Փոքրիկ ջրահարսը

Թարգմանությունը Մարիամ Հովհաննիսյանի
հուներենից-հայերեն

Օվկիանոսի խորքերում,ավազի վրա գտնվում էր ծովի պալատը: Նրա պատերը խխունջներից էին,իսկ հատակը ամբողջովին պատված էր փոքրիկ սպիտակ խխունջներով: Նավերից թափված գանձեր,արձաններ,ոսկեղեն և մի մեծ արկղ լցված զարդարանքներ,որոնցով պետք է զարդարեյին պալատի սրահները: Այնտեղ ապրում է պալատի թագավորը, նրա ծեր մայրիկի հետ և նրա աղջիկների հետ` վեց գեղեցկուհի ջրահարսների հետ:

Այդ օրը արքայադստրերը խնջույք էին պատրաստում նրանց մեծ քույրիկի համար, նա դառնում էր տասնհինգ տարեկան: Երբ հասնում էին այդ տարիքին իրավունք ունեյին բարձրանալ ծովի մակերես և ծանոթանալ մարդկային աշխարհին: Ամենափոքր քույրը` Աստրինը, նախանձում էր.

-Ախ,ինչու ես մեծ չեմ,որպեսզի գնայի և ծանոթանայի մարդկային աշխարհին: Նա սկսեց երգել և նրա երգը տարածվեց ամբողջ պալատով: Տարիներ անց Աստրինի համար էլ այդ օրը եկավ: Երբ նա իր սիրունիկ գլուխը ջրից դուրս հանեց,մի նավ տեսավ, որը գտնվում էր նրանից բավականին հեռու: Զարմացած մոտենում էր որպեսզի տեսնի.

-Ինչ- որ տոն են նշում, մտածեց Աստրինը:

-Տեսնես ով է այս գեղեցիկ տղան, մտածում էր Աստրինը,նայելով մի գեղեցիկ տղայի, որ կանգնած էր նավի վրա:

Միանգամից մթնեց և շատ ուժեղ քամի սկսվեց: Քամին այնքան ուժեղ էր ,որ նավը շրջվեց և փոքրիկ ջրահարսը գտնվեց գեղեցիկ տղայի կողքին ով խեղդվում էր: Նա տղայի գլուխը ջրից հանեց և նրան տարավ դեպի ափը: Նրա համար գեղեցիկ երգ երգեց և համբուրելով նրան հեռացավ: Մտավ ջուրը, բայց հեռվից հետևում էր որպեսզի օգնության գան: Իսկապես, մի աղջիկ տեսավ և վազքով եկավ նրան օգնելու: Ջրահարսը տխրել էր և գնաց իր սենյակում փակվեց: Նրա ուղեղից այդ տղան դուրս չէր գալիս և անընդհատ դուրս էր նայում. կարող է նրան նորից տեսնի: Նա գաղտնիքը ասեց իր քույրերին և տատիկին և նրանք որոշեցին օգնել նրան: Կարողացան իմանալ, որ այդ տղայի անունը Պարտնիս է և որ նա արքայազն է: Նա տատիկին ասաց, որ սիրում էր արքայազնին և  ուզում է նրա հետ ապրել:

-Իմ փոքրիկ աղջիկ, դու ջրահարս ես, իսկ նա մարդ և երբեք չի կարող այստեղ ապրել, մոռացիր նրան, -ասաց տատիկը:

Բայց տատիկը լավ գիտեր, որ չի կարող մոռանալ:

Ջրահարսը գնաց ծովի կախարդի մոտ:

-Բարի գալուստ փոքրիկ արքայադուստր,-ասաց կախարդը կոշտ ձայնով: Ին՞չ էս ուզում ինձանից

-Ուզում եմ մարդ դառնալ,հնարավո՞ր է:

-Դու, մարդ, ախր դու մի չքնաղ ջրահարս ես : Իհարկե կլինի, բայց դու շատ թանկ կվճարես դրա համար:

-Կանեմ ինչ-որ պետք է, -ասաց Աստրինը:

-Ուրեմն լսի, իմ կախարդական հյութով ես քեզ մարդ կդարձնեմ, բայց որպես փոխհատուցում քո ձայնը կվերցնեմ: Եթե երրորդ օրը մայրամուտին արքայազնը իր սերը չհայտնի քո նկատմամբ, դու կկորչես ծովում և փրփուր կդառնաս, իսկ ես քո ձայնը ընդմիշտ կպահեմ: Իսկ եթե խոստովանի, քո ձայնը կվերադառնա քեզ մոտ ինչպես նաև նրա սերը:

Աստրինը միանգամից համաձայնվեց: Հյութը վերցրեց և գնաց վախեցած` կախարդի սարսափելի ձայնից: Աստրինը գնաց արքայազնի պալատ և խմեց հյութը: Անտանելի ցավ զգաց պոչի հատվածում և ուշաթափվեց:

<<Վերջապես արթնացավ>>, ինչ գեղեցիկ է, և ինչ գեղեցիկ աչքեր ունի: Բոլորը նայում էին Աստրինին և այդ բոլոր հայացքներից նա գտավ իր արքայազնին: Նրա պոչը այլևս չկար, դրա տեղը երկու նիհար ոտքեր էին:

-Անունդ ինչ է, -հարցրեց նրան, բայց Աստրինը աչքերով նրան հասկացրեց որ չի կարող խոսել: Պարտնին տխրեց, բայց քիչ անց նրանք արդեն լավ ընկերներ էին դարձել:

Շուտ անցան երեք օրը և երրորդ օրվա երեկոյան արքայազն տոնախմբություն էր կազմակերպել նավի վրա: Նրանք զվարճանում էին և արքայազնը անկեղծացավ Աստրինի հետ:

-Աստրին գիտես, քիչ հետո մի արքայադուստր է գալու: Հայրիկիս խոստացել եմ, որ ամուսնանալու եմ նրա հետ, թեև իմ սիրտը միշտ կբաբախի այն աղջկա համար, ով շատ գեղեցիկ ձայն ուներ և ով ինձ փրկեց որ չխեղդվեմ: Աստրինը լաց էր լինում իր կյանքի համար, որը վերջանում էր: Երեկոյան այն նավը, որը արքայադստերն էր բերում, եկավ և կանգնեց այդտեղ: Արքայազն նայեց և ճանաչեց աղջկան , ով օգնել էր նրան որպեսզի չխեղդվի: Բայց փոքրիկ ջրահարսը նայեց ինչպես է արևը մայր մտնում և թե ինչպես է նրա սիրելին ամուսնանում այլ կնոջ հետ: Փոքրիկ ջրահարսը հուսահատված ծովին էր նայում: Եվ նա հանկարձ տեսավ նրա քույրերին, որ կանչում էին նրան:

-Աստրին եկել ենք որպեսզի քեզ փրկենք, մեր ոսկե մազերը նվիրեցինք կախարդին և նա մեզ տվեց այս դանակը: Սպանիր արքայազնին, որպեսզի կախարդանքը վերանա և դու նորից ջրահարս դառնաս:

Աստրինը վերցրեց դանակը:Նա երբեք չէր կարողանա սպանել իր սիրած էակին:Դանակը նետեց ծովը և նայելով մայր մտնող արևին, որը կարմիր էր ներկել երկինքը , տխուր ասաց.

_Պառնտիս, դու երբեք չես իմանա որքան եմ քեզ սիրել, ոչ էլ կիմանաս որ ես եմ քեզ փրկել որպեսզի չխեղդվես: Երջանիկ եղիր նույնիսկ եթե ես պետք է մեռնեմ: Եվ բարձրանալով տախտակամածի վրա ` ջուրը նետվեց: Ալիքներին հպվելուն պես դարձավ փրփուռ, այն պահին երբ արևը մայր էր մտնում: Արքայազն ու նրա կինը փնտրում էին նրան, սակայն փոքրիկ ջրահարսը մեկընդմիշտ անհետացավ ծովում:

I can

Hi Im Mariam, Iim fifteen. I attended ““Mkhitar Sebastatci““ Educomplex in 2009. I have chosen the profession of translater. I like my future profession, I think I can translate texts that I understand. This year when I visited college I met my English teacher. I think our cooperative work is success. At every lesson we read interesting texts and then we translate them. We also do exercises. This year I can translate texts orally, there is no need, to write them down. We have conducted different projects, for example «My friend», «About myself», «Be positive», «My class», «My favourite singler». All of them you can see in my blog: mariam.hovhannisyan98.wordpress.com in English section.

Ես նույնպես կարողանում եմ…

Սովորել միշտ է պետք,սակայն սովորելը դեռ ամենը չէ, սովորածը պետք է մտապահենքև գործնականում կիրառենք: Սեպտեմբերից սկսած մենք շատ աշխատանքներ են կատարել պատվելի Թամարայի հետ, թե գրականությունից, թե հայոց լեզվից: Այս տարի կարող եմ ասել, որ, իրոք, շատ բան եմ սովորել: Մայրենիից մենք ամեն դասին տարբեր վարժություններ էինք կատարում, ամեն վարժության հետ նոր բան էինք սովորում: Իսկ գրականությունից ըստ իս ես ավելի շատ բան սովորեցի այս տարի :Եթե մեկ տարի առաջ ես կարդում էի Համո Սահյանի բանաստեղծությունները, այս տարի կարող եմ ասել, որ ես սիրում և հասկանում եմ դրանք: Գուցե տարիքից է, չեմ կարող ասել, բայց նրա բանաստեղծությունները ինձ գերեց: Ես շատ քիչ բանաստեղծություններ եմ անգիր անում, ոչ թե այն պատճառով, որ չեմ կարողանում, պարզապես ոչ բոլոր բանաստեղծություններն են ինձ անկեղծորեն դուր գալիս: Իսկ նրա բանաստեղծությունից շատերը ես 2 անգամ կարդալով արդեն անգիր արեցի: Իրոք հավանում են նրա ստեղծագործությունները: Նույնը կարող եմ ասել Պարույր Սևակի բանաստեղծություններիմասին: Անչափ հավանում եմ դրանք և շատ-շատերը նաև անգիր եմ անում:Նաև ուսումնասիրել ենք Վահան Տերյանի գործերը և  շատ բանաստեղծություններ սովորել:

Բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել: Օրինակ <<Մկրտիչ Պեշիկթաշլյան>> նախագիծը, որտեղ ընդգրկել ենք նաև շատ-շատ տեղեկություններ Մուրադ-Ռաֆայելյան Վարժարանի մասին: Մենք կարդացել էինք այդ վարժարանի մասին,սակայն նկարները չէինք տեսել: Գրականության ժամին մտա անծանոթ աղջկա բլոգ և գտա այդ նկարները, բոլորս զարմացել էինք, չէինք մտածում, որ տեղեկություններից բացի նկարներն էլ կլինեն: Իրականացրել ենք նաև <<Ասույթներ Հայոց լեզվի մասին>> նախագիծը, ամեն մեկն ընտրել էր հայտնի մարդկանց ասած խոսքերից  հայոց լեզվի մասին:Կարդացել ենք Ումբերտո Էկոյի <<Նամակ թոռնիկիս >>ստեղծագործությունը, նաև գրել ենք մեր խոհերը այդստեղծագործության մասին:

Թումանյանական օրերին մենք գրել ենք նամակ Հովհաննես Թումանյանին, որտեղ նաև շնորհավորել ենք նրան ծննդյան կապակցությամբ: Կարդացել ենք նաև Քնյութ Համսունի <<Նվաճողը>> պատմվածքը, վերլուծել և գրել ենք մեր խոհերըպատմավածքի մասին: Նաև անգլերենից-հայերեն թարգմանեցի նրա կենսագրությունը և ստեղծագործական կյանքը:Կարդացել ենք Վիկտոր Համբարձումյանի <<Կտակը>> և վերլուծել: Իրականացրել ենք նաև նախագիծ, որը կոչվում էր <<Իմ մասին>>: Նկարագրեցի ինձ,պատմեցի իմ մասին:

Կարդացել ենք նաև Էռնեստ Հեմինգուեյի <<Հնդկացիների գյուղակը>> պատմվածքը: Կարդալուց հետո դա էլ ենքվերլուծել: Գրել ենք շարադրություն, որը կոչվում էր <<Իմ ընկերը>> ամեն մեկս պատմել ենք մեր ընկերների մասին,նկարագրել և բնութագրել նրանց: Այս բոլոր նյութերը կարող եք գտնել իմ բլոգում ՝գրականություն բաժնում:

20 արարք, որոնց համար ծերության տարիներին Դուք անպայման զղջալու եք

Պարիր այնպես՝ ասես քեզ ոչ ոք չի տեսնումերգիր այնպես՝ ասես քեզ ոչ ոք չի լսումսիրիրայնպես՝ ասես քեզ ոչ ոք չի դավաճանելապրիր այնպես՝ ասես երկիրը հենց դրախտն է:

 Մարկ Տվեն

Մենք ամեն օր բազմաթիվ որոշումներ ենք կայացնում և գրեթե ոչ ոք չի կարող հետևել, թե ինչ ազդեցություն կունենան դրանք մեր ապագա կյանքի վրա:

Կամովի կամ ակամայից որոշումներ կայացնելով՝ մենք ինչ-որ սկզբունքներով ենք առաջնորդվում: Եվ միշտ կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել՝ հաշվի առնելով մեր մտքերը, տրամաբանությունը և եզրահանգումները:  

Որոշ որոշումներ մեզ հաջողություն, ուրախություն, թեթևություն են բերում, իսկ մյուսները փրկում են կյանքը՝ օգնելով զարգանալ և ստեղծել:

Ետ նայելով ապրած կյանքիս՝ հիշում եմ մի ծերունու մասին պատմություն, ով մահանալիս խոստովանել էր, որ իր կյանքը լի էր անախորժություններով, որոնցից շատերն այդպես էլ չէին կատարվել: 

Ուինսթոն Չերչիլ

Սակայն կան այնպիսի որոշումներ, որոնց պատճառով մենք կորցնում ենք քունը, ախորժակը, հավասարակշռությունը և հանգստությունը: Մենք չենք կարողանում հանգիստ ապրել: Սխալ կայացրած որոշումները տարիներ անց ճնշվածության, մեղավորության, վիրավորանքի զգացողություններ են առաջացնում: Մենք բազմաթիվ անգամներ կփորձենք համոզել ինքներս մեզ, որ դա սարսափելի չէ, որ այդ պահին ուրիշ ելք չկար: Բայց զղջման զգացողությունը միայն ավելի խորը կներթափանցի մեր հոգու խորքը և ողջ կյանքի ընթացքում չի անհետանա:

Այնուհետև, ծերության ժամանակ մենք մեկ անգամ չէ, որ զղջալու ենք սխալ որոշման համար: Եվ ամենակարևորը, որ ոչինչ չենք փորձել փոխել: Մի կողմից դա կապված է նրա հետ, որ երիտասարդ ենք եղել, մտածել ենք, որ դեռևս շատ պահեր կունենաք, իսկ նոր որոշումները կփակեն բոլոր սխալները:

Բայց որքան որ փորձենք, սխալներից անհնար է խուսափել: Եվ եթե այդպես է պատահել, մի մոռացեք, որ հնարավոր է դրանք ուղղել, կարևորը չթողել այն ավելի հարմար պահի և անմիջապես գործել:  Հաղթահարեք ինքներդ Ձեզ, Ձեր հպարտությունը, վախը, եսասիրությունը և փորձեք փոխել այն, ինչը Ձեզ չի թողնում գիշերները քնել:

Ստորև ներկայացված են այն արարքները, որոնց պատճառով Դուք ծերության տարիներին զղջալու եք:

1. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց շատ ժամանակ եք անցկացրել հեռուսացույցի առջև՝ նայելով անվերջանալի սերիալները, հաղորդումները և ռեալիթի-շոուները:

2.  Դուք զղջալու եք այն պատճառով, որ գլխավորել եք վիրտուալ կյանքը սոցցաներում՝ ամբողջովին ներքաշվելով երևակայական աշխարհի մեջ:

3. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չեք վարել առողջ ապրելակերպ՝ թույլ տալով Ձեր սովորություններին գլուխ բարձրացնել:

4. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց քիչ եք զմայլվել այս աշխարհի իրական գեղեցկությամբ՝ Ձեր կյանքն ապրելով անդադար վազվզոցի մեջ:

5.  Դուք զղջալու եք այն պատճառով, որ թերահավատ եք եղել և չեք ձգտել նոր գիտելիքներ ձեռք բերել:

6. Դուք զղջալու եք այն պատճառով, որ հազվադեպ եք դիմավորել արևածագը և ճանապարհել մայրամուտը՝ պատճառաբանելով, որ զբաղված եք կարևոր գործերով:  

7. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց կաշկանդված էիք, վախեցած, լուրջ և համապատասխանել եք հասարակության կողմից հաստատված վարվելակերպի նորմերին:

8. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց արագ եք մեծացել և թույլ չեք տվել ինքներդ Ձեզ ժամանակ առ ժամանակ երեխա լինել՝ նույնիսկ 40 տարեկանում:

9. Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք ընկերություն արել, չեք գնահատել և քիչ ժամանակ եք անցկացրել Ձեր ընկերների հետ:

10.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց նեղացկոտ, հիշաչար և կասկածամիտ եք եղել:

11.Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք շփվել Ձեր ընտանիքի, երեխաների, հարազատների հետ, շատ եք վիճել և զայրացել նրանց վրա: Հազվադեպ եք նրանց սիրո խոսքեր ասել և թե որքան թանկ են Ձեզ համար:  

12.Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք ժպտացել, ծիծաղել, ուրախացել:

13.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց ցավոտ եք ընդունել մարդականց արարքները և խոսքերը:

14.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չեք զարգացրել Ձեր տաղանդը և մոռացել եք Ձեր մանկական երազանքների մասին:

15.Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք ճանապարհորդել և ուսումնասիրել այս աշխարհը:

16.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց շատ եք վախեցել:

17.Դուք զղջալու եք այն պատճառով, որ թերահավատորեն և կասկածամտությամբ եք վերաբերվել ինքներդ Ձեզ, չեք համաձարկվել բազմաթիվ գործողություններ կատարել:

18.Դուք զղջալու եք այն պատճառով, որ խենթություններ չեք արել, մարտահրավեր չեք նետել ողջ աշխարհին, չեք պայքարել և վայր եք դրել ձեռքերը:

19.Դուք զղջալու եք այն պատճառով, որ մոլեռանդ եք եղել նյութական իրերի հանդեպ, որ չափազանց շատ ուժ ու եռանդ եք ներդրել նոր և մոդայիկ սարքավորումներ գնելու համար: 

20.   Դուք զղջալու եք այն պատճառով, որ չեք ասել ամենակարևորը:

 

Աղբյուր` Blognews.am

Իմ Խոհերը Քնյութ Համսունի <> պատմվածքի մասին

Առաջին անգամ, երբ ընթերցեցի Քնութ Համսունի ‹‹Նվաճողը›› պատմվածքը,  այն ինձ դուր եկավ, որովհետև ըստ իս` այս պատմությունը շատ նման է 21 –րդ դարի պատմություններին: Կնամոլ տղամարդիկ  սիրահարվում են, հոգնում և լքում կանանց : Այստեղ մի տարբերություն կար,որ այս հերոսը սովորական կնամոլներից տարբերվում էր նրանով, որ  կարողանում էր գերել կանանց և նվաճել նրանց սրտերը: Նա երբ գեղեցիկ կին էր տեսնում, չէր կարողանում իրեն զսպել, գնում էր և սկսում իր ձևերով նվաճել նրանց սրտերը: Ինձ  դուր չէր գալիս,որայդ կանայք հեշտորեն էին համաձայնվում, չեմ մեղադրում,սակայն չեմ էլ արդարացնում: Կինը պետք է իրեն բարձր գնահատի, չափի մեջ իհարկե:Նրանք ծանոթանում էին տղամարդու հետ,շփվում նրա հետ, դե նա էլ օգտվում էր առիթից , որ արդեն կա այդ կանանց կյանքում և սկսում խաղալ նրանց զգացմունքների հետ:  Հեղինակը մեզ պատմեց միայն  երեք կանանց մասին,սակայն ես համոզված եմ, որ և դրանից առաջ էլ եղել են նմանատիպ պատմություններ, և դրանից հետո կշարունակվի:  Ես ուզում եմ խոսել կանանց մասին,առաջին կինը ինձ այդքան էլ դուր չեկավ,ճիշտ է նա կարողանում էր սառը և անտարբեր ձևանալ, սակայն ինչ-որ բան ինձ դուր չեկավ նրա մեջ:  Երկրորդ կինը ինձ անչափ դուր եկավ, նա շատ գրագետ էր, ուներ իշխող բնավորություն,նա կարողանում էր տղամարդուն լավ պատասխաններ տալ, իհարկե ոչ շատ կոպիտ:  Ինձ նաև գերեց նրա կերպարը` մեծ գլխարկ,կանաչ երկարավուն զգեստ:  Հրաշալի էր նրա տեսքը:

Իսկ երրորդ կինը նույնպես ինձ այդքան էլ դուր չեկավ: Իմ կարծիքով, եթե հեղինակը շարունակեր պատմությունը,պարզ կլիներ, որ նա նրահետվարվել է նույն կերպ, ինչ մնացածկանանց հետ, այսինքն սիրահարվել է, շփվել և հեռացել: Պարոնին կարող եմ մեղադրել, կինը նուրբ էակ է, ով ունի սիրո կարիք և չի կարելի կնոջ հետ այդպես վարվել: Ես հասկանում եմ, որ կյանքում շատ անգամ են սիրահարվում ,բայց մեկ անգամ են միայն սիրում (կասկածում եմ, որ պարոնը երբևե կսիրի) : Ուստի ես կարող եմ նրան մեղադրել պատճառաբանելով,  որ չի կարելի խաղալ կնոջ զգացմունքների հետ: Իսկ մյուս կողմից կարող եմ արդարացնել,ասելով, որ նա մի անգամ է ապրում և պետք է վայելի կյանքը, պետք է և սիրահարվի և սիրի,սակայն չխաղա կնոջ զգացմունքների հետ:  Պատմությունը գրվել է 19-րդ դարում, սակայն հիմա` 21-րդ դարում,այսպիսի դեպքեր շատ են տեղի ունենում: Հիմա էլ կան կնամոլ տղամարդիկ, ովքեր չեն գնահատում կանանց, խաղում նրանց զգացմունքների հետ, օգտագործումնրանցևլքում: Իսկ վերնագիրը շատ է համապատասխանում պատմությանը: