Հոգեբանություն

Զիգմունդ Ֆրոյդ

Կենսագրությունը

Զիգմունդ Ֆրեյդի ամբողջական անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրեյդ է:1860 թ-ին Զիգմունդ Ֆրեյդի ընտանիքը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ապագա հանրաճանաչ գիտնականը ապրում է շուրջ 80 տարի։ Ընտանիքի 8 երեխաներից միայն նա էր աչքի ընկնում իր յուրահատուկ ընդունակություններով և ուսման հանդեպ ծարավով։ Այդ իսկ պատճառով ծնողները ձգտում էին ստեղծել նրա համար առավելագույնս լավ պայմաններ, որպեսզի վերջինս կարողանար ամբողջովին տրվել ուսմանը։ Գերազանց ավարտելով գիմնազիան նա 17 տարեկանում ընդունվում է Վիեննայի հանրահռչակ համալսարանը։Նա հիշում է, որ մանուկ հասակում նա ուզում էր դառնալ զինվորական կամ գեներալ,բայց քանի որ նա հրեա էր, իսկ հրեաների իրավունքները սահմանափակ էին նա դառնում է բժիշկ: Նրա համար յուրահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում բնական գիտությունները. հայտնագործությունները որոնք 19-րդ դարի կեսերին մեծ հեղափոխություն կատարեցին գիտական ասպարեզում ՝ գցելով օրգանիզմի և կենդանի բնության մասին գիտելիքների հիմքը։ Այդ ժամանակի հայտնագործություններից ՝ էներգիայի պահպանման օրենքից և Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքից, Ֆրեյդը համոզվում էր նրանում որ գիտական իմացությունը դա երևույթի պատճառականության իմացությունն է ՝ փորձի խիստ հսկողության տակ։ Օրգանիզմը նա պատկերացնում էր որպես էներգիայով լիցքավորված մի ապարատ, որը լիցքաթափվում է կամ նորմալ կամ ախտաբանական հակազդումներով։Ֆրեյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին: Ֆրեյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա` զարգացրեց հոգեկանի գործընթացների մասին իր տեսությունը: Ֆրեյդը ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար: 1881 թվականին Ֆրեյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինսիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով: Քանի որ գիտական բնագավառում նա առաջ գնալու հանրավորություններ չուներ այդ ժամանակ առկա հակասեմիտիզմի պատճառով և նաև այն, որ նրան այդքան էլ դուր չէր գաիս փորձարարական բժշկությունը, նա սկսեց զբաղվել նյարդա-ախտաբանությամբ: Բացի այդ Ֆրեյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել: 1988 թվականին Ֆրեյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևետ Ժան Մարտեն Շառկոյի հետ: Շառկոն ուսումնասիրում էր հիսթերիայի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում: Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում: Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և հիպնոզի մեթոդները: Չնայած նրան, որ Ֆրեյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոզի և ներշնչման օգտագործման առկայությունը հոգեթերապիայում: Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևետ: 1886 թ.-ին Ֆրեյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ: Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը` Աննան, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը: 80-ական թվականներին Ֆրեյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ: Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված <<Հիսթերիայի հետազոտություն>> գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են: Սակայն նրանց ընկերությունը հենց այդ գրքի թողարկմամբ էլ ավարտվեց: Նրանք այլևս որպես ընկերներ չհանդիպեցին, և այդ մտերիմ ընկերության այդպիսի կտրուկ ավարտի պատճառները մինչև օրս էլ պարզ չեն: Էռնեստ Ջոնսի կարծիքով նրանց մեջ տարաձայնությունները սկսեցին Ֆրեյդի կողմից սեքսուալության դերի ներմուծմամբ հիսթերիայի էտալոգիայի մեջ: Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Բրեյերը փորձում էր ստանձնել երիտասար Ֆրեյի հոր դերը: Ֆրեյդի պնդումները այն մասին, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ, պատճառ հանդիասցավ 1986 թվականին Վիեննայի բժշկական հասարակությունից նրան դուրս հանելու համար: Այդ ժամանակ Ֆրեյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ <<հոգեվերլուծություն տեսություն>> անունը: 1896-ի և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրեյդի մենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա: Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել երազների վերլուծությամբ: Նա հոր մահից հետո` 1986թ.-ին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն: Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը` <<Երազների մեկնաբանությունը>>, որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա: Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում: Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկների ցուցակը: 1902թ.-ին ստեղծվում է <<Հոգեբանական շրջապատ>> հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրեյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները: 1908թ.-ին այս կազմակերպությունը վերանվանվեց <<Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն>>: Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ: Նրանց շարքում էին Էռնեստ Ջոնսը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Հանս Սակսը, Օտտո Ռանկը և Շանդոր Ֆերենցին: Հետագայումն նրանցից Յունգը, Ադլերը և Ռանկը սկսեցին ղեկավարել իրար հետ մրցակցող գիտական դպրոցներ: 1907-1905 թվականները Ֆրեյդը տպագրեց իր մի քանի աշխատնքներ <<Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն>> (1901), <<Երեք ակնարկ սեքսուալության մասին>> (1905) և <<Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ>>: <<Երեք ակնարկում….>> Ֆրեյդը խոսում էր այն մասին, որ երեխան ծնվում է սեռական ցանկություններով, իսկ նրա ծնողները հանդիս են գալիս առաջնային սեռական օբյեկնտների դերում: Այս պնդումը ունեցավ հասարակական մեծ արձագանք և անհամաձայնություն: շատերը բողոքեցին և դեմ դուրս եկան Ֆրեյդին: 1909թվականին Գ. Ստենլի Խոլը Ֆրեյդին հրավիրում է Ուորչեստերի Կլարկի համալսարան դասախոսություն կարդալու համար: Դասախոսությունը շատ լավ է ընդունվում և Ֆրեյդին շնորհում են պատվավոր դոկտորի կոչում: Կարծես թե հոգեվերլուծությունը այդ ժամանակ իր մեռյալ կետից սկսում է շարժվել դեպի բարգավաճում: Ֆրեյդի մոտ հոգեբանական խորհրդատվության համար սկսում են հերթագրվել աշխարհի տարբեր ծայրերից: Բայց դրա հետ մեկտեղ Ֆրեյդի կյանքում տեղի ունեցան անդառնալի կորուստներ: Նա կորցրեց իր 26 տարեկան աղջկան 1920թ.ին, իսկ 2 երիտասարդ տղան էլ զոհվեցին պատերազմի դաշտում: Հուսալքված Ֆրեյդը գտնվելով առաջին համաշխարհային պատերազմի և հակասեմիտիզմի ազդեցության տակ 64 տարեկան հասակում ստեղծեց համընդհանուր մարդկային բնազդի` մահվան ձգտման մասին տեսությունը: Ֆրեյդը ապրելով իր կյանքի ամենամեծ դժբախտությունը չի կորցնում իրեն, դրսևորում է մեծ կամքի ուժ և շարունակում աշխատել: Նա հիանալի գրող էր և 1930 թվականին գրականության ոլորտում պարգևատրվում է Պ. Գյոթեի կողմից: 1930թ.-ին Հիտլերի կողմից կազմակերպված մասայական հարձակումների բոլոր հրեաների հանդեպ գնալով ավելի մեծ թափ էր ստանում, նույնիսկ Ֆրեյդի մի քանի գիրք մասայական այրում են: Այս ամենի մասին Ֆրեյդը միայն ասում է. <<Ի~նչ առաջխաղացում, միջնադարում կվառեին հենց ինձ, իսկ հիմա հիանում են գրքերս այրելով>>: Միայն բավականին ազդեցիկ քաղաքացիների միջնորդությամբ նրան թույ են տալիս լքել քաղաքը, մինչ 1938 թվականին նացիստների կողմից քաղաքի գրավումը: Ֆրեյդի կյանքի վերջին տարիները շատ ծանր էին: Նա տառապում էի կոկորդի քաղցկեղով (նա օրական 20 հատ սիգար էր ծխում), բայց հրաժարվում էր բժշկական թերապիայից: Չնայած նրա, որ Ֆրեյդը տարել էր 33 բարդ վիրահատություններ, նա շարունակում էր համառորեն աշխատել: Հաջորդ հարվածը այն էր, որ 1938 թվականին կալանավորում են նրա աղջկան` Աննային: Միայն պատահականության շնորհիվ Աննան կարողանում է ազատվել և փախչել, միավորվում է իր ընտանիքի հետ Անգլիայում:

Ֆրեյդը մահանում է 1939թ.-ին սեպտեմբերի 23-ին Լոնդոնում:

Կարլ Գուստավ Յունգ

Յունգը ծնվել է 1875թ․-ի հուլիսի 26-ին, Շվեյցարիայի Կեսվիլ քաղաքում շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցու հովվի ընտանիքում։ Նրա պապերը մասնագիտությամբ բժիշկներ են եղել։ Կարլ Գուստավ Յունգը ավարտել է Բազելի բժշկական համալսարանը։ 1900-1906թթ աշխատում է Ցյուրիխի հոգեբուժական կլինիկայում որպես Է․Բլեյլեռի ասիսիտենտը։ 1909-1913թթ համագործակցում է Զ․ Ֆրոյդի հետ, խաղում է կարևոր դեր հոգեվերլուծական շարժման մեջ․ հոգեվերլուծական միջազգային միության առաջին նախագահն էր, հոգեվերլուծական ամսագրի խմբագիրը, կարդում էր հոգեվերլուծության ներածության դասախոսություններ։

1911թ-ին Յունգը հեռանում է Հոգեվերլուծական միջազգային ասոցիացիայից և հրաժարվում է հոգեվերլուծության տեխնիկայից։ Նա ստեղծում է սեփական հոգեբանական տեսություն և թերապիա, որը անվանում է «անալիտիկ հոգեբանություն»։ Իր գաղափարներով Յունգը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգեբուժության և հոգեբանության, այլև ՝ մարդաբանության, էնթնոգիտության, մշակութաբանության, համեմատական կրոնագիտության, մանկավարժության և գրականության վրա: 

1935թ-ին նշանակվում է Շվեյցարական պոլիտեխնիկական դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, նույն թվականին հիմնադրում է Շվեյցարական կիրառական հոգեբանության միությունը։

Նացիզմի տարիներին Յունգը դասավանդել է Ցյուրիխում և Բազելում։ Նաև հրատարակել է «Հոգեբանություն և հարակից ոլորտներ»(«Zentralblatt für Psychotherapie und ihre Grenzgebiete») ամսագիրը։ Յունգը հաճախակի մեղադրվել է նացիստների հետ համագործակցելու համար սակայն պաշտոնապես չի դատապարտվել։

Յունգը մահացել է իր Կյունախտի իր տանը, 1961թ․-ի հուլիսի 6-ին։ Թաղված է նույն քաղաքի բողոքական եկեղեցու գերեզմանատանը։

1948թ․-ին Ցյուրիխում հիմնադրվել է Կ․Գ․ Յունգի անվան համալսարան։ Համալսարանում դասավանդում էին գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Յունգի մեթոդի համախոհները ստեղծում են անալիտիկ հոգեբանության միություն Անգլիայում,ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում։

Որոշ ժամանակ լինելով Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան՝ հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք կապում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերի, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդների հետ։ Սակայն Յունգը իր ինքնակենսագրության մեջ պատմում է Ֆրոյդի հետ ունեցած խորը աշխարհայացքային հակասությունների մասին:  Ինչը հիմք է տալիս որոշ հետազոտողներին կարծելու, որ Յունգը մինջև Ֆրոյդի հետ հանդիպելը արդեն ունեցել է իր սեփական տեսության սաղմերը։

Արքետիպեր

Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ՝ միևնույն ձևերով։ Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ, որոնք, սակայն, չեն կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը։ Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր։ Որոշ արքետիպերի ցուցակը

    • Թշնամական էակի մասին պատկերացումները
    • Հերոս-փրկչի մասին պատկերացում, որտեղ հերոսը մահանում է, սակայն հրաշալի կերպով հարություն է առնում
    • Երրորդության արքետիպը (օրինակ ՝ Հայր,Որդի և Սուրբ հոգի)
    • Անդրոգին
    • Փիլիսոփայական քար
    • Կվինտեսենցիա
    • Երկրի կենտրոն, Համաշխարհային ծառ, Համաշխարհային առանցք
    • Հավիտենական կյանք
    • Վտարում դրախտից
    • Գռաալ
    • Հրեշտակներ և Դևեր
    • Աստված և մարդ
    • Թրիքստեր

 

Հոգեբանական տիպեր

Յունգը առաջարկել է հոգեբանական տիպաբանության երկու եղանակ։

Ըստ կողմնորոշման

Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կամ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա։

  • էքստրավերտ — ուղղված դեպի աշխարհի ընկալմանը
  • Ինտրովերտ — ուղղված դեպի «ներս»

Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը։

Ըստ գերիշխող ֆունկցիայի

Յունգի կողմից առաջարկված մեկ այլ հոգեբանական դասակարգման եղանակը հիմնված էր հոգեկանի չորս ֆունկցիաների օգտագործման ինտենսիվության վրա։ Այդ ֆունկցիաներն են

  • Մտածողություն
  • Զգացմունք
  • Զգայություն
  • Ինտուիցիա

Ելնելով այս հոգեբանական ֆունկցիաների առաջատար դիրքից այս կամ այն մարդու հոգեկանում, Յունգը առաջարկում էր մարդկանց հոգեկերտվածքները դասակարգել հետևյալ կերպ։

  • Մտածողական տիպ
  • Զգացմունքային տիպ
  • Զգայական տիպ
  • Ինտուիտիվ տիպ [11]

Պերսոնա և Ստվեր

Պերսոնան և Ստվերը Յունգի կողմից առաջարկված երկու արքետիպեր են։ Պերսոնան մարդու սոցիալական դերից բխող արքետիպ է, որը ներառում է արտաքին աշխարհի պատկերացումները մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։[12]

Ստվերը ինչ-որ իմաստով Պերսոնային հակառակ արքետիպ է, այն ներառում է մարդու այն հատկանիշները, որոնք հակասում են նրա Պերսոնային։ Ստվերը Էգո(Ես)-ի մի մասն է, որը բխում է անգիտակցականից։ Միևնույն ժամանակ այն բավականին ավտոնոմ գոյացություն է և արտահայտվում է պրոեկցիաների միջոցով։ Ըստ Յունգի Ստվերը անհրաժեշտ է ինտեգրել անձի ամբողջականության մեջ։[13]

Անիմա և Անիմուս

Անիման և Անիմուսը (լատ.՝ anima և լատ.՝ animus — «հոգի» , համապատասխանաբար արական և իգական «հոգի») Յունգի կողմից հոգեբանություն ներմուծված տերմիններ են, արականության և իգականության հետ կապված արքետիպերի նկարագրման համար։ Յունգը կապում էր անիմուսը կատեգորիկ, կոշտ, չափազանց սկզբունքային, դեպի դուրս ուղղված որոշումների հետ, իսկ անիման՝ էմոցիաների, տրամադրությունների և դեպի ներս ուղղվածության հետ։ Յունգը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի թե անիմայի, և թե անիմուսի տարրեր, այնպիսի չափաբաժիններով, որոնք պայմանավորված չեն նրա սեռական պատկանելությամբ։ Այսպիսով տղամարդու բնավորության մեջ կարող է գերակայել անիմուսը, սակայն առկա լինել նաև անիման։

Անհատական անգիտակցական

Անհատական անգիտակցական ներառում է իր մեջ կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք ինչ-որ ժամանակ գիտակցվել են, բայց այժմ ճնշված են կամ մոռացված։ Անհատական անգիտակցականի մեջ են մտնում նաև այն զգայական տպավորությունները, որոնք իրենց աղոտության պատճառով չեն արտացոլվել գիտակցության կողմից։ Այսպիսով, յունգյան անհատական անգիտակցականի կոնցեպցիան ինչ-որ բանով նման է Զիգմունդ Ֆրոյդիանգիտակցականին։ Սակայն Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի գցած հիմքերի վրա, զարգացրեց այդ հիմնադրույթը և ընդգծում էր այն, որ անհատական անգիտակցականն իր մեջ ունի համակարգեր, կամ հուզականորեն լիցքավորված մտքեր, զգացմունքներ և հիշողություններ, որոնք դուրս են հանվել անհատի կողմից իր կամ ցեղի ժառանգական փորձից։ Յունգը պնդում էր, որ անհատական անգիտակցականի բովանդակությունը ամեն մարդու մոտ յուրօրինակ է, և որպես կանոն, հասանելի է գիտակցության համար։ Այսպիսով Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը համահունչ, մատնանշում է այն փաստը որ անձի անգիտակցականը մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա, սակայն նա գտնում էր, որ այդ ազդեցությունն իրականացվում է ուղղակիորեն, առանց միջնորդվածության կամ վերափոխման, ինչպես դա անում է «քննադատությունը» Զիգմունդ Ֆրոյդի մոտ, և վերջինիս բովանդակությունը ամբողջովին հասանելի է գիտակցությանը, ինչը հակասում է հոգեվերլուծության տեսությանը :

Կոլեկտիվ անգիտակցական

Ըստ Յունգի, կոլլեկտիվ անգիտակցականը մարդու հոգեկանի այն մասն է, որը պայմանավորված չէ տվյալ մարդու սեփական փորձով, այլ «ժառանգվում» է նախնիներից։ Այն մարդկության ընդհանուր փորձն է։ Կոլեկտիվ անգիտակցականը անգիտակցականի առավել խորքում գտնվող շերտն է, այն ավելի խորն է քան անձնական անգիտակցականը։ Կոլեկտիվ անգիտակցականում են գտվնում բոլոր արքետիպերը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s